«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք ընդունում, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում:

«Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, այսինքն՝ այն հատկանիշները, որոնք տեղ են գտել հենց ստորագրված փաստաթղթերում», — նշել է Գալյանը:

Նա ընդգծել է, որ որևէ մեկնաբանություն չի կարող հակասել այդ հատկանիշներին: Կրկին անդրադառնալով ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալուն ուղղված քայլերին, նաև միջազգային հարթակներում, նա ասել է.  «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է: Մենք ասում ենք հետևյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ», — նշել է արդարադատության նախարարը, հավելելով, որ որևէ համոզելու կամ հարկադրվելու բան չունեն:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն