Մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում. թուրք նախարար

Մեր ցանկությունն է, որ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով մեկ ժողովուրդ՝ երկու պետություն, ուս ուսի շարժվեն դեպի տեխնոլոգիական անկախություն տանող ճանապարհով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։ «Մենք կարևոր քայլեր ենք կատարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ստեղծվում են նոր տեխնոպարկեր: Մենք ունենք գիտական կենտրոնների նախագիծ, որին կմասնակցեն երեխաները։ Այս ամենը նշան […]

Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բուլղարիայում կայացած Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Նշեմ նաև, որ Մարիամը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ գերազանց առաջադիմությամբ։ Կեցցե՛ս, Մարիամ ջան, հպարտանում ենք քեզանով»,-գրել է նա:

Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը նշանակված հարկային ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ օգտին ապօրինի գործողության և թողտվության համար կաշառք է ստացել, ինչպես նաև այլ հարկային տեսուչների հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն […]

ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար […]

Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին ՍիվիլՆեթիգրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Վիգեն Էուլջեքչյանի […]

Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում` Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ: Արդյունքում ձերբակալվեց Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսան»-ը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […]

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն. ՔՊ

2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: «Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ […]

Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Այս մասին գրում է Փաստինֆոն: Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի ՝ առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 ՀՀ դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը […]

Չեխով, Աթաթուրք. ինչո՞ւ փողոցները կոչել Ադրբեջանի հետ կապ չունեցող մարդկանց անուններով. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասը մեկնաբանել է իր գործընկեր Թահիր Ռզաևի ելույթը, որը նախօրեին խորհրդարանի նիստում առաջարկել էր փոխել Ադրբեջանի փողոցների և պողոտաների անունները, որոնք չեն արտացոլում երկրի ազգային շահերը: Ագիլ Աբասը լիակատար համաձայնություն է հայտնել այդ նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա փողոցներն անվանել այն մարդկանց անուններով, որոնք կապ չունեն Ադրբեջանի հետ և օգուտ […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ ​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի երեկոյան, […]

Նորաշեն գյուղում անասնագոմ է այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի ճգնաժամին նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պաշտպանում է Կիևի ռեժիմին՝ աչք փակելով նրա գործողությունների վրա։ Ավելին, ընդհանուր տոնը ձևավորվում է հակառուսական ուղղությամբ, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Արագածոտնում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին տղամարդը քարեր է լցրել և արգելում է ճանապարհաշինարարներին աշխատել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը: Նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի […]

Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. ՄԻՊ-ը՝ լրագրողի դեպքի վերաբերյալ

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել առ այն, որ օրեր առաջ բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ  Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, […]

Վանաձորում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Մինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը վարորդը քաղաքացիների հետ մարել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 19-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան, Սյունյաց փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի, Նալբանդյան փողոցի թիվ 28-ից 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Սևանի №3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական […]

Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն

Սեպտեմբերի 16-ին, Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։ « Սիրելի հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում, դարձա Աշխարհի չեմպիոն 🥇։ Աշխարհի […]

Գյումրու ավագանին չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունը

Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյումրիի քաղաքապետարանից, նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։ Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան […]

Հանձնուքում առկա մածունների միջից ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։ […]

Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, […]

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. պատգամավոր

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն […]

«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Hetq.am

Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։ Այս մասին գրում է Հետքը։ Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության […]

Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին. ֆինանսների նախարարություն

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին։ Սեպտեմբերին Վրաստանն ամբողջությամբ մարել է 2004 թվականի հուլիսին Փարիզի ակումբի վարկատուների հետ կնքված համաձայնագրի համաձայն վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։ Ադրբեջանից բացի, պարտքեր են մարվել նաև Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին և Նիդեռլանդներին։ Բոլոր պարտքերը վերաբերում են Վրաստանի անկախությունից հետո առաջին տարիներին ստանձնած արտաքին […]

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ․ Փաշինյան

Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ «Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ Դոնալդ Թրամփը գրել էր, որ […]