Նորաշեն գյուղում անասնագոմ է այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 10։48-ին։ Այրվել են անասնագոմի և հացատան տանիքները, խորդանոցը (ընդհանուր մոտ 212 քմ), կուտակած 45 հակ անասնակեր և սառնարան (մոտ 9 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն