Չենք կարծում՝ սա իրական արդարադատության հարթակ է, եթե դատավորը խնդիր չունենար, Միքայել Սրբազանի գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան. փաստաբան

Պաշտպանության կողմը բոլոր հնարավոր քայլերը կատարեց, բոլոր ջանքերը գործադրեց, նույնիսկ այս միակողմանի դարպասի պայմանում, որ ցույց տա Միքայել Սրբազանի անմեղությունը: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբաններից Արա Զոհրաբյանը: «Բայց ինչպես արդեն լսեցիք մեր վատատես փաստարկները, մենք չենք կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է, որովհետև հակառակ դեպքում մենք […]
Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում […]
Վեհափառը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է արտահայտել Բաքվում պահվող հայերի իրավունքների առնչությամբ

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր […]
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը սեպտեմբերի 20-ին Հայաստան է տեղափոխել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մի բնակչի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 20-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Իլոն Մասկի հայրը մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական բռնnւթյան մեջ. NYT

Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, երեք անգամ եղել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետաքննության ֆիգուրանտ, հաղորդում է The New York Times-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ թերթի՝ հղում անելով ոստիկանության և դատարանի գրառումներին, ինչպես նաև Մասկ ավագի հարազատների հայտարարություններին, տղամարդու դեմ անցկացվել են երեք առանձին հետաքննություններ։ Դրանցից երկուսը փակվել են, իսկ երրորդի արդյունքների մասին տեղեկություններ չկան։ […]
«Թրամփի երթուղու» համաձայնագիրը փաստացիորեն փոխարինում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրին, որը նախատեսում էր, որ միջանցքը կգործի Ռուսաստանի վերահսկողության ներքո. Թոմաս դե Վաալ

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի միջազգային խաղաղության գիտաշխատող և Հարավային Կովկասի հարցերով հայտնի բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը գրել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ստորագրված համաձայնագրերը իսկապես պատմական նշանակություն ունեն տարածաշրջանի համար: «Foreign Affairs» ամսագրում հրապարակված իր ծավալուն հոդվածում վերլուծաբանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը երկու երկրների […]
Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նրա խոսքերը՝ «Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։ […]
Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում, խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ․ Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանին

Խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ դիմելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ «Դիմում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ Հարգելի պարոն Նախագահ, Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում […]
Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։ Ալեն Սիմոնյանի կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական […]
Երբեք մի′ վիճեք հիմարների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի գրառումներին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառումներին. «Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին. «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն: «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». […]
Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ. ԱՆԻՖ-ի գործով պետությունը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից. Փաշինյան

Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ։ Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՆԻՖ-ի մասին հարցին: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում 2018թ.-ից համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա. «Եթե լիներ, ես էդ բոլոր կոռուպցիոն դեպքերից իմ փայը պետք է ունենայի»։ […]
ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում իշխանության չի լինի և պետք է հանձնի զենքերը. Մահմուդ Աբբաս ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում իշխանության չի լինի և պետք է հանձնի զենքերը. Մահմուդ Աբբաս

ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում իշխանության չի լինի և պետք է հանձնի զենքերը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի խաղա Գազայի կառավարման գործում։ ՀԱՄԱՍ-ը եւ բոլոր զինված կազմավորումները պետք է հանձնեն զենքերը»,-ասել է Աբասը տեսակոնֆերանսի ժամանակ պաղեստինա-իսրայելական կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի երկրորդ փուլի ժամանակ, որն անցկացվում Է ՄԱԿ […]
Վաշինգտոնում Թրամփի ուղղաթիռի վրա լազերային լապտեր են պահել. դա վտանգ է ստեղծել օդաչուի համար

Վաշինգտոնում Թրամփի ուղղաթիռի վրա լազերային լապտեր են պահել, հայտնում է NBC-ն: ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը լազերային լապտերն ուղղել էր Marine One ուղղաթիռի վրա: Ձերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար: Ձերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար՝ հանկարծակի կուրության և ապակողմնորոշման, ինչը կարող էր հանգեցնել օդում բախման։ Ձերբակալվածը […]
«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։ Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության […]
Գազամատակարարման պլանային դադարեցում` Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին և 26-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 25-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), […]
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության մեծ հնարավորություններ է տեսնում. Ամիրբեկով

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան: Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», — հայտնել է Էլչին Ամիրբեկովը։ Նա ընդգծել է, […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում […]
Երևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացnրդներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան: Տեղում […]
Դանակահարություն՝ Շենգավիթում. համայնքային ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից: Մեկնել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Քիչ անց նման մի հաղորդում էլ ստացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. ձեռքի […]
Քաշովի արшղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի գրառումների մասին

Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին։ «Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,- հավելել է նա։ Նշենք, […]
Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել Է Մակրոնի ավտոշարասյունը

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը: Թրամփի ավտոշարասյան անցելու համար փողոցները փակ են եղել, իսկ իրավապահները սխալմամբ կանգնեցրել են Ֆրանսիայի նախագահի մեքենան: Մակրոնը դուրս է եկել ավտոմեքենայից, զանգահարել ԱՄՆ նախագահին և կատակով խնդրել «բացել ճանապարհը»:
Լավ կլինի՝ ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում կամ «լափում». Մեսրոպ Մանուկյան

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի վերանորոգումը մեկնարկել է 2023-ից թվականին։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերանորոգումը տևելու է 6 տարի։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր այցելել է մանկապարտեզի տարածք՝ ծանոթանալու աշխատանքներին։ Նա պարզել է, որ որևէ աշխատանք չի կատարվել։ «Այ անտաղանդներ, դուք 400 մլն դրամ փող եք ծախսել ու […]
Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը. թյուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք […]
Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սև ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս. Hetq.am

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից, սակայն «Հետքի» տրամադրության տակ են դրա մանրամասները: Այս մասին գրում է «Հետք»-ը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել […]