«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։

Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն