Արման Թաթոյանը մտնում է ակտիվ քաղաքականություն

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մտնում է ակտիվ քաղաքականություն: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից: «Հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորելու ու երկրի առաջընթացի համար»,- հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՊՆ շենքի մոտ քաշքշուկի առթիվ ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյայի հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ «Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է Հարությունյանը։

Բերքառատ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքառատ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարակից տարածքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

16-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն տղա է տեղափոխվել: Այս մասին հայտնում էShamshyan.com-ը: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 շաբաթ առաջ տղային Լոռու մարզի պոլիկլինիկաներից մեկում պատվաստել են ու նա գնացել է տուն, ինչից հետո մի քանի օր տղայի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է սրտխառնոց և ծնողները, տեսնելով, որ այլևս […]

Անժամկետ գործադուլ և դասադուլ՝ Գորիսի պետական քոլեջում. հայտարարություն

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում, որում, մասնավորապես, ասված է. «Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։ 2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ […]

Գնունու շուկային հարակից մայթից ապամոնտաժվել է 30 կրպակ ու տաղավար

Գնունու շուկային հարակից մայթը վերադարձվեց երևանցիներին: Այս մասին զեկուցվել է այսօր տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ շաբաթ ապամոնտաժվեց համայնքին պատկանող հողի վրա տեղադրված և կամ կառուցված շուրջ 30 կրպակ ու տաղավար: Տարածքը կբարեկարգվի և կդառնա անվտանգ ու հարմարավետ հետիոտնի անցուդարձի համար։

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ Այս մասին ասված է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ։ «Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում […]

Մոսկվայի մարզում 2 տարեկան երեխան շենքի պատուհանից ընկել է և ողջ մնացել՝ օդորակիչի զամբյուղի շնորհիվ

Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքի բարձրահարկ շենքի պատուհանից երկու տարեկան երեխա է ընկել և հրաշքով ողջ մնացել՝ օդորակիչի զամբյուղի շնորհիվ: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը: Փոքրիկը հենվել է պաշտպանող ցանցի վրա, որը պոկվել և ընկել է նրա հետ։ Երեխան ընկել է մետաղական օդորակիչի զամբյուղի մեջ: Ականատեսների խոսքով՝ տղայի մայրը տնից դուրս էր եկել, իսկ […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

«Գենդեռ փարթի՝ Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

27 օր պաշտոնավարած Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել. պաշտոնական

Այսօր առավոտյան Սեբաստիան Լեկորնյուն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է Էմանուել Մակրոնին, որն ընդունել է այն, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Սեբաստիան Լեկորնյուն Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2025թ. սեպտեմբերի 9-ին: 27 օր պաշտոնավարելուց հետո Լեկորնյուն դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարճ ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետը:

Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել. ահազանգն ընթացք կստանա. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը «Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։ Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ […]

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա): Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։ Մասնավորապես՝ •արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից, •շշերի համար նախատեսված լվացարանները […]

Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը․ Սպերցյանը հերքել է մեղադրանքները

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը հերքել է «Ախմատի» խաղացողի կողմից ռասիզմի մասին մեղադրանքները։ «Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը՝ նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով, պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ վրա և գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ես գիտեմ բոլոր հայեցակարգերը։ Ես երբեք այդպիսի բան […]

Այն լուրերը, որ Երևանում ամառային, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում. Ավինյան

Անկախ այն լուրերից, որ Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Եվ սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք ունենք անելիքներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը: Նա […]

Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը․ Լևոն Ազիզյան

Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին  գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում […]