Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝

•արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից,

•շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները բավարարող նյութերից,

• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն