Եվրատեսիլ-2026-ը վտանգված է. Ավստրիան Իսրայելի շուրջ վեճերի պատճառով կարող է հրաժարվել մրցույթի անցկացումից

Վիեննան, որը պետք է դառնա Եվրատեսիլ 2026-ի մայրաքաղաքը, հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիայի ձախ կառավարությունը, պնդում են, որ իսրայելցի կատարողին հեռացնեն մրցույթից: Հաղորդում է oe24.at-ը: Եվրոպական հեռարձակողների միությունը նոյեմբերին գաղտնի քվեարկություն կանցկացնի այս հարցի շուրջ, և ըստ ավստրիական oe24.at հրատարակության՝ Իսրայելի որակազրկման հավանականությունը բարձր է թվում։ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը […]
Հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվեց անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Հոկտեմբերի […]
Արթիկում քաղաքացիները փակել են մարզն Արագածոտնի մարզին կապող գլխավոր ճանապարհը ու պահանջում են, որ պատախանատուները մտածեն մոտ 300 աշակերտների անվտանգության մասին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով, Արթիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում ի նշան բողոքի ակցիա են իրականացնում Արթիկ քաղաքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին: Անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատանսպորտային պատահարներ, […]
Մենք պարտավոր ենք ստեղծել միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ու պատանիները կկարողանան հաճախել կանոնավոր պարապմունքների. ՀԱՕԿ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ապագան այսօրվա մեր երեխաների և պատանիների ձեռքերում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն: «Նրանց առողջությունն ու բարեկեցությունն են մեր երկրի իրական հիմքը։ Նրանց աճի համար առողջ միջավայրի ապահովումը մեր՝ ավագ սերնդի մարզիկներիս պարտականությունն է։ Առողջ սերունդը մեր վերածննդի և հզորացման ամենակարևոր երաշխիքն է։ — Մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմաններում մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Համաժողովում ողջույնի խոսքով նախ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկին Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Պատվարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ […]
Մենք մասնակցելու ենք Էջմիածնի ընտրություններին և հաղթելու ենք․Արշակ Կարապետյան

800 տեղահանված արցախցի հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։ 2025 թվականի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին , 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը , 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի […]
Ներհայկական հանրային դիսկուրսում քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը։ «Ներհայկական հանրային դիսկուրսում արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են, իսկ նպատակը՝ Շարժման դերի ու նշանակության նսեմացումը: Առաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի […]
Ես երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ. բայց որևէ կնոջ հետ վիճաբանելու միջադեպի մասին տեղեկությունները սուտ են. Կոստանյան

Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերում է միջադեպ լինելուն, կնոջ հետ վիճաբանելուն, ապա այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ վստահեցնելով, որ գինովցած վիճակում վիճաբանելու մասին մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հարցին, թե ինչու է խաբել կառավարությանը՝ ընդունվել է ասպիրանտուրա, խոստացել գիտական […]
Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է. դատախազություն

Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից։ «Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ստուգման նպատակով»։ Խոսքը Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։
Ես իմ քաղաքական հայացքներն ունեմ, հայրս՝ իր․ Ջերմուկի տարածքները, կարծում եմ՝ սահմանազատմամբ կվերադարձնենք. Վահագն Արսենյան

Ես համաձայնվել եմ, նախկին մարզպետի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Որպես համայնքնապետ նրա աշխատանքը ինձ միշտ գոհացրել է և շատ մտերին հարաբերություններ ունեմ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա նշանակումը: Ինչպես է, որ հայրը ՀՀԿ-ական էր, իսկ ինքը ՔՊ-ի […]
Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու մարմինը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկի կամրջի վրա դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, […]
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կմեկնեն Թուրքիա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կմեկնեն Թուրքիա: Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, […]
Արցախի կորուստը հիմա էլ է ողբերգություն. ՔՊ-ական Արգիշտի Մեխակյան
