Վիեննան, որը պետք է դառնա Եվրատեսիլ 2026-ի մայրաքաղաքը, հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիայի ձախ կառավարությունը, պնդում են, որ իսրայելցի կատարողին հեռացնեն մրցույթից: Հաղորդում է oe24.at-ը:
Եվրոպական հեռարձակողների միությունը նոյեմբերին գաղտնի քվեարկություն կանցկացնի այս հարցի շուրջ, և ըստ ավստրիական oe24.at հրատարակության՝ Իսրայելի որակազրկման հավանականությունը բարձր է թվում։
Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կտրականապես դեմ է։ Կանցլեր Քրիստիան Շտոկերը և պետքարտուղար Ալեքսանդր Պրոլը ճնշում են գործադրում ORF Հանրային հեռուստառադիոընկերության և Վիեննայի քաղաքային իշխանությունների վրա՝ պահանջելով չեղարկել մրցույթը, եթե Իսրայելին թույլ չտան մասնակցել:

































