Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր և Մոուրինյուի լարված հարաբերությունների պատճառը

Հենրիխ Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյուի հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» գրեթե առասպելական են դարձել։ Նրանց ճանապարհները խաչվեցին երկու անգամ և երկու դեպքում էլ՝ բոլորովին տարբեր սցենարներով։ Առկա լարվածության մասին պարզ էր, բայց հայ կիսապաշտպանի նոր լույս տեսած ինքնակենսագրականը ցույց է տալիս, թե որքան կտրուկ էր իրավիճակը ՄՅՈւ-ում։ Մխիթարյանը մանրամասներ է ներկայացրել Մոուրինյուի հետ ամենաթեժ վեճի մասին, որը […]

Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություն անել, բոլոր նոր նախաձեռնություններինին հաջողություն եմ մաղթում. Սերժ Սարգսյանը՝ Արման Թաթոյանին` իր հետ ասոցացնելու մասին

Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություն անել իմ մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում: Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, ես բոլորին հաջողություն եմ մաղթում, իր գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արման Թաթոյանի` իր պրոյեկտը լինելու հարցին: Նշենք, որ ՀՀ նախկին ՄԻպ Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին […]

44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Civilnet

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք […]

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` սեպտեմբերի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։ 2025 թվականի սեպտեմբերի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․ 67,336 գրամ թմրամիջոցների […]

Երևանում օտարերկրացուն նստեցրել են ավտոմեքենան, hարվածներ հասցրել, ստիպել, որ նրա որդին իրենց ուղարկած մարդուն փոխանցի 250 հազար դոլար

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են […]

Հայաստանի դեմ խաղում պարտադիր պետք է հաղթենք. Հունգարիայի ազգային հավաքականի պաշտպան

Հունգարիայի ազգային հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը՝ Վիլի Օրբանը, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր մտքերով: Նա ընդգծել է, որ հաղթանակը պարտադիր է, հակառակ դեպքում մունդիալի մասին երազանքները կմնան անհասանելի: «Իռլանդիայի դեմ խաղում պարտավոր էինք հաղթել, քանի որ մենք ավելի ուժեղ էինք: Ամեն ինչ […]

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ջերմ զրույց են ունեցել. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեում տիրող իրավիճակը՝ գեղեցիկ, տոնական, նպաստեց […]

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 3 մարդ զnhվել է

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը […]

Հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ. Կոպիրկին

Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիային: «Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում հիմնարար դերատակատարություն է ունեցել Ալմաթիի հռչակագիրը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Ուրախ եմ ողջունել ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ […]

«Ժամանակս սպառվում է». Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր ծննդյան օրը անհանգստացնող հայտարարություն է արել

«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովն այսօր դառնում է 41 տարեկան։ Ուրախ հաղորդագրությունների փոխարեն նա մռայլ գրառում է հրապարակել անվճար ինտերնետի մոտալուտ «վախճանի» մասին։ «Ես դառնում եմ 41 տարեկան, բայց չեմ ուզում տոնել։ Մեր սերունդը ավելի ու ավելի քիչ ժամանակ ունի փրկելու մեր նախնիների կողմից մեզ համար ստեղծված անվճար ինտերնետը», — գրել է Դուրովը «Telegram»-ում։ Նրա խոսքով՝ […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևան, Մեղրի քաղաքներում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում՝ հոկտեմբերի 13-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Գասպարյան, Լ.Ազգալդյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի […]

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Այս մասին հայտնում […]

Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42 հազար տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ անձն իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այլ երկրից ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 42.400 տուփ ծխախոտ, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 15 մլն 9 հզր 600 […]

Եղվարդում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը: Բախման հետևաքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի […]

Ոստիկանության 4 ծառայող ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար […]