Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են բանկային քարտը գողացած կնոջը

Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից […]
ՌԴ ԱԴԾ-ն քրգործ է հարուցել Գարի Կասպարովի, Խոդորկովսկու, Կասյանովի և մի շարք այլ հայտնի գործիչների նկատմամբ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը գործ է հարուցել Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ՝ իշխանության բռնի զավթման և ահաբեկչության մեղադրանքով։ Ծառայությունը հայտնել է, որ մեղադրյալների թվում են նաև նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Լեոնիդ Գոզմանը, Մաքսիմ Ռեզնիկը և Անաստասիա Շևչենկոն։ Ցուցակում են նաև Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, տնտեսագետ […]
Արամուսում uպանnւթյուն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից […]
Վահագն Խաչատուրյանը Բելգիայի թագուհու հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային: Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 […]
Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամն իր պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձը պատշաճ […]
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը` Իռլանդիայի դեմ խաղի համար

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղի համար: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 22:45-ին:
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ռոմնիի հարսին մшhացած են հայտնաբերել

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի հարսը մահացած է հայտնաբերվել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնի կայանատեղիում: Այս մասին հաղորդում է People ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախկին նահանգապետի ավագ եղբոր կնոջ՝ 64-ամյա Քերի Էլիզաբեթ Ռոմնիի մարմինը հայտնաբերվել է դեռ հոկտեմբերի 10-ին, սակայն ԶԼՄ-ները այս մասին հայտնել են միայն հոկտեմբերի 14-ին: Ռոմնին մեկնաբանել է […]
Հոկտեմբերի 19-ին Վատիկանում Հռոմի Պապը կսրբադասի Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին

Հոկտեմբերի 19-ին Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությունը: Բարի քաղաքում գործող Հրանտ Նազարյանց հայկական ընկերակցության նախագահ Դ-ր Կառլո Կոպպոլան առաջիկա սրբադասման առիթը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նրա սրբադասումը ոչ միայն նրա անձնական սրբության ճանաչումն է, այլև հայ ժողովրդի տոկունության գնահատական է։ Նրա սրբադասումը հայ […]
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՔԿՀ-ն խախտել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքը. փաստաբան

Ինչպես պարզվել է Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում

Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Բելգիայի թագուհին կլինի Հայաստանում մինչև ամսի 15-ը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և […]
Երեկ Շարմ էլ Շեյխում ևս մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք Բաքվում պահվողների հարցը. Միրզոյան

Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված հարցերի պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում […]
Էրեբունի վարչական շրջանում կոյուղատարից թափվող կեղտաջուրը ողողել է ամբողջ թաղամասը. ահազանգում են բնակիչները

Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչները և այնտեղ գործող մանկապարտեզ հաճախող սաների ծնողներն իրենց վրդովմունքն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև […]
Մեծ Բրիտանիան վերացրել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Մեծ Բրիտանիան պաշտոնապես չեղարկել է 1992 թվականին ԵԱՀԿ-ի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակված Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դոութիի գրավոր հայտարարության մեջ։ Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահներ Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած […]
Մխիթարյանը նկարագրել է իր պատկերացմամբ կատարյալ ֆուտբոլիստին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականին։ Հարցազրույցից բացի, նա կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները։ Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կիսվել է իր մտքերով, թե ինչպես պետք է կազմված լինի ֆուտբոլի գերաստղը՝ յուրաքանչյուր հատկանիշի […]
Հուսով եմ, որ խաղաղության գործընթացը կնպաստի Բաքվում պահվողների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը. Նուբար Աֆեյան

Ամերիկահայ գործարար լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը: «Հուսով եմ, որ խաղաղության եղանակի ընթացքին և՛ խաղաղություն, և՛ արդարություն կտիրե»,- նշել է նա: Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է իրենք բավական գործ են տանում և կարողացածի չափ անում են, որ […]