Մխիթարյանը նկարագրել է իր պատկերացմամբ կատարյալ ֆուտբոլիստին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականին։ Հարցազրույցից բացի, նա կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները։

Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կիսվել է իր մտքերով, թե ինչպես պետք է կազմված լինի ֆուտբոլի գերաստղը՝ յուրաքանչյուր հատկանիշի համար ընտրելով աշխարհի լավագույններից մեկին։

Կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը և Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը։ Ինչ վերաբերում է ֆիզիկական տվյալներին և հարվածին, Մխիթարյանն այստեղ առանձնացնում է Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և նրա անզուգական հարվածը, իսկ երկար փոխանցումների վարպետը, անշուշտ, պետք է լինի Դևիդ Բեքհեմը։

Գնդակի խլման հարցում կատարյալը կլիներ Կլոդ Մակելելեն, իսկ վարպետության բարձրագույն դրսևորման համար նա նշել է Կակային, թեև որոշակիորեն տատանվելով։ Եվ վերջապես, կատարյալ ֆուտբոլիստի ղեկավարական հատկանիշները պետք է լինեն անզիջում առաջնորդ Ջոն Թերիի մակարդակի վրա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն