Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 16-ին և 17-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, […]

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ազատ է արձակվել. տուն է գնում՝ վկայի կարգավիճակով

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն  քահանան դուրս է եկել Քննչական կոմիտեից։ Տեր Փառենն «Ազատության» հետ զրույցում նշշել է՝ քննչական ոչ մի գործողության չի մասնակցել, ազատ է, տուն է գնում՝ վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի […]

Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ավտորիտար համակարգի հաստատմանը. Սուրենյանց

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար:  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։ Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում […]

Արագածոտնում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Ս.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վանասվածքներով տեղափովել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի […]

Մխիթարյանը պատասխանել է, թե արդյոք մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի՞ կարիերան

Միլանի «Ինտերի» փորձառու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին։ «Ես իմ աշխատանքի մեջ ներդնում եմ կիրք, սիրտ և ամբողջ էներգիաս։ Ես շատ հպարտ եմ իմ կարիերայով։ Միայն հիմա եմ լիովին գիտակցում, թե ինչի եմ հասել։ Ես անում եմ ամեն ինչ՝ լավ ֆիզիկական մարզավիճակ պահպանելու համար։ Մրցաշրջանի ավարտին մոտ կորոշեմ՝ շարունակե՞լ խաղալ, թե՞ […]

ՀՀ-ում հնարավոր կլինի հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով. նախագիծ

Քաղաքացիները, այդ թվում՝ արտասահմանում գտնվող ներդրողները, կկարողանան Հայաստանի Հանրապետությունում գույք ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առանց նոտարական վավերացման և առանց ֆիզիկապես ներկա լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ Թովմասյանը ներկայացրեց, որ փոփոխությունները վերաբերում են այն եռակողմ պայմանագրերին, որոնց կողմերն են բանկը կամ […]

Անցած մեկ օրում բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Անցած մեկ օրում բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 46 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ խարդախության, 8 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ […]

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ ի պատասխան ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից միգրանտների նկատմամբ իրականացված ռեյդերի։ Հայտարարությունը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Լինդսի Հորվաթի գրասենյակի կայքում։ Թրամփը բազմիցս հայտարարել է անօրինական ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ կանխելու և նրանց արտահանձնման գործընթացը սկսելու իր մտադրության մասին։

Ալիևների երբեմնի վստահելի գաղափարակիցը մեղադրվում է իշխանության բռնի զավթման մեջ

Բաքվի դատարանը չորս ամսվա տնային կալանք է նշանակել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար, ով մեղադրվում է՝ իշխանության բռնի զավթման, պետական ​​դավաճանության, կեղծ ձեռնարկատիրության մեջ: Մեհդիևը 1995-ից 2019-ը զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և համարվում էր երկրի քաղաքական որոշումների նախապատրաստման և իրականացման գործում կարևոր դեմք։ 2019-ին այս պաշտոնը թողնելուց հետո նա ընտրվել է […]

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ՝ ազատությունից զրկված հոգևորականներ իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն են տարածել ՄԻՊ գրասենյակից: «Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել […]

Դանիել Իոաննիսյանն է՝ Տեր Արամ քահանայի հայտարարության հիման վրա հաղորդում ներկայացրել իրավապահներին

ԻՔՄ (Իրազեկ քաղաքացիների միավորում) ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը NewDay.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել առերևույթ հանցագործության մասին՝ կապված Տեր Արամ քահանայի հայտարարության հետ։ Իոաննիսյանի խոսքով՝ Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրեն ստիպել են մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին։ «Տեր Արամ քահանան ասել է Հանրային հեռուստաընկերությունում տված […]

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը բոլորիս ներկայությամբ դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյանը՝ տեր Արամի մասին

2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը: Այս մասին գրել է Տավուշ թեմի հոգևորական Թովմաս Առաքելյանը: «Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի […]

Ես կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ, հաղորդում չեմ ներկայացրել․ Տեր Արամ

Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։ 24News-ը կապ հաստատեց Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնկարանաը ևս խուզարկել են, թե ոչ: Քահանան ասել է, որ մեզնից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի: Մեր ճշտող […]

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14․15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Սպիտակում կրակnցներ հնչելու գործով 10 անձ ձերբակալվել է. նրանց թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին

Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, 10 անձ ձերբակալվել է: 1Lurer.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով 10 ձերբակալված կա: «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ»,- ասացին նախարարությունից։ Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին:

Քննչական մարմնի դռները փակ են. հանցանք է, երբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս. փաստաբան

Մի շարք քահանաներ անհասկանալի պայմաններում բերման են ենթարկվել: Այժմ Արագածոտնի թեմի առաջնորդ Սրբազան Մկրտիչն, ըստ էության, բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս՝ պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը և այժմ փորձում ենք պարզել դա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը: «Ասեմ, որ դա […]

Եկեղեցու 6 քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է. Թաթոյան

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ […]

Սպիտակում կրшկnցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի […]

Հայ վաճառողների մոտ արտահանումը Wildberries հարթակում աճել է 164%-ով

2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Wildberries առցանց հարթակում հայկական վաճառողների մոտ արտահանման ծավալը աճել է 164%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս աճը ցույց է տալիս, որ տեղական տնտեսվարողները ավելի ու ավելի ակտիվ են օգտագործում հարթակը՝ միջազգային շուկաներ դուրս գալու համար։ Լիցենզիոն վճարի նվազեցումից հետո,ինչը լրացուցիչ խթան է դարձել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների […]

Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ. փաստաբան

Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է: Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է: Պետական […]

Կոտայքում այրվել է անասնագոմի տանիքը, шնկել են կենդանիներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 07։11-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազան է ստացվել, որ Գետամեջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:23-ին, մարվել՝ 09:08-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերը՝ […]

Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև վերջնական հաշտությունը պետք է ստորագրվի Մոսկվայում

Ռուսաստանի առաջարկը՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ Մնում է ուժի մեջ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների […]

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, լրատվամիջոցներին հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը: Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:

«Գաղտնի փաստաթղթերը թշնամուն կարող էր թողնել միայն դավաճանը». Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնի փաստաթղթերը թշնամուն կարող էր թողնել միայն դավաճանը, և այդ ամենը հիմա օգտագործվում է հայ գերիների դեմ․ Հոկտեմբերի 13-ին Բաքվի «դատական» նիստին հրապարակվել են ՀՀ զինված ուժերի գաղտնի փաստաթղթեր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամաններ, որոնցով մարտական խնդիրներ են առաջադրվել Արցախի պաշտպանության բանակին: 1.ՀՀ ԶՈՒ ԳՇ […]