Ալիևների երբեմնի վստահելի գաղափարակիցը մեղադրվում է իշխանության բռնի զավթման մեջ

Բաքվի դատարանը չորս ամսվա տնային կալանք է նշանակել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար, ով մեղադրվում է՝ իշխանության բռնի զավթման, պետական ​​դավաճանության, կեղծ ձեռնարկատիրության մեջ:

Մեհդիևը 1995-ից 2019-ը զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և համարվում էր երկրի քաղաքական որոշումների նախապատրաստման և իրականացման գործում կարևոր դեմք։ 2019-ին այս պաշտոնը թողնելուց հետո նա ընտրվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, սակայն հրաժարական է տվել 2022-ին։

Ռամիզ Մեհդիևը համարվել է ինչպես Հեյդար, այնպես էլ Իլհամ Ալիևների մերձավոր դաշնակից՝ ձևավորելով իշխող համակարգի գաղափարական հիմքերը։

2019-ին նրա պաշտոնանկությունը և հետագայում՝ քաղաքական ու ակադեմիական գործունեության սահմանափակումը ընկալվեց որպես ազդեցության նվազում։ Հետագա շրջանում Մեհդիևը մի քանի անգամ հանդես է եկել կոշտ հայտարարություններով, որոնք որոշ շրջանակներում մեկնաբանվել են որպես թաքնված քննադատություն իշխանության նկատմամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն