Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից Ավելի վաղ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցն է։ Նրանք քննարկում են ծառայությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր« Իշխանությանը պատկանող կայքերից մեկում […]
Սկսվել է Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը. հարցն այն է՝ երբ. Ռուբեն Մելիքյան

Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի […]
Լոռիում 71-ամյա տղամարդը բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան առաջ է ընթացել և վրшերթի ենթարկել նրան

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան: Դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել […]
Լիբանանի դատարանն ազատ է արձակել Քադաֆիին

Դատարանը որոշել է ազատ արձակել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Հաննիբալ Քադաֆիին, 11 միլիոն դոլար գրավի դիմաց։ Այս որոշումը կայացրել է քննիչ դատավորը, լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը՝ հոկտեմբերի 17-ին Արդարադատության պալատում տեղի ունեցած հարցաքննությունից հետո։ Քադաֆիի 50-ամյա որդին 2015 թվականից ի վեր կալանքի տակ է Լիբանանում։
Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն […]
Մայր Աթոռի դեմ մեկնարկած hարձակումների շրջանակներում բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Եկեղեցու վարկաբեկումն է. Աբրահամյան

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է: Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի […]
Ավինյանը պատասխան է տալու սրա համար. գույքը հետը հավասարեցրել են հողին. սրճարանի սեփականատեր

Սա անօրինական են քանդել, իրավունք չունեին: Հիմա գործը գտնվում է դատարանում, պայմանագիրը դադարեցված չէ կադաստրով: Հողի վարձավճարները մինչև այսօր վճարել ենք, երեկ քանդելու որոշում են կայացրել, այսօր եկել, քանդել են: Մեզ չեն էլ տեղեկացրել, գոնե կգայինք, մեր գույքը կվերցնեինք: Գույքը հետը հավասարեցրել են հողին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատերը: […]
Ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում. Հովհաննես Խուդոյան

Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,-գրել է նա:
Թուրքիայում ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը

Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը, հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում: Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի […]
Տաշիրում հրդեհ է բռնկվել տներից մեկին կից անասնագոմի տանիքում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
Արամ Ա-ն խստորեն դատապարտում է հոգևորականների շարունակվող ձերբակալությունը. հայտարարություն

Մի քանի ամիս առաջ Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսը հրապարակավ դատապարտեց հոգևորականների ձերբակալությունները և միջնորդների միջոցով կոչ արեց դադարեցնել դրանք: Իր ներկայիս հովվապետական այցի ընթացքում նա շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին և վերահաստատում է իր դատապարտումը։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությանմեջ: «Վստահելով արքեպիսկոպոս Շահան Սարգիսյանին, որը ներկայումս գտնվում է Հայաստանում մշակութային առաքելությամբ, […]
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները. ՄԻՊ-ը՝ փաստաբանի կալանավորման մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ […]
Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին: Նշենք, որ խոսքն Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։