Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցն է։ Նրանք քննարկում են ծառայությանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր« Իշխանությանը պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն