Հայտնաբերվել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2024 թվականի դեկտեմբերի 23-ից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված […]
Ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնել են տեսչական մարմնից: Լոռու մ. Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։ Կոտայքի մ. Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց […]
Դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով. Բայրամով

Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր», — նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Նա ասել է, որ դրական զարգացումների շարքում ուշագրավ է […]
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ: Քննչական կոմիտեից մի շարք լրատվամիջոցների հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում լսելի էր Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի […]
Ժամկետային զինծառայության կրճատման հայտարարությունը, չնայած կատարվեց ներքաղաքական տարբեր լարված թեմաների ֆոնին, դրա կարևորությունը ծածկեց մնացած բոլոր թեմաները. Վահրամ Միրաքյան

Ինչու էր պետք սենց արագացված կրճատել հայկական բանակը մոտ 20%-ով (ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 դարձնելը՝ դա նույն բանակի կրճատումն է)։ Բանակի կրճատման հայտարարությունը, չնայած կատարվեց ներքաղաքական տարբեր լարված թեմաների ֆոնին, դրա կարևորությունը ծածկեց մնացած բոլոր թեմաները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը: «Երկրորդ Համաշխարհայինից առաջ […]
Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ. փաստաբանական խումբ

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: «Սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը»,- գաղորդում է փաստաբանական խումբը: Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն Դատարանի […]
Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու […]
Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում. այս իրավիճակում մենք նոր ղեկավարների կարիք ունենք. Արամ Ա

Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ «Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Ահավասիք, ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք […]
Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել բռնի բողոքի ցույցերի պատճառով

Պերուի նախագահ Խոսե Խերին հայտարարել է, որ Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ բողոքի ցույցերի ժամանակ բռնությունները կանխելու նպատակով, հաղորդում է AL Jazeera-ն։ Պերուի կառավարությունը հրամանագիր է հրապարակել, որով պաշտոնապես հայտարարվել է արտակարգ դրություն։ Անցյալ շաբաթ Պերուում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Հինգշաբթի օրը ցուցարարները, որոնք գլխավորում էին Z սերնդի ակտիվիստները, պահանջել են նախագահի հրաժարականը։ […]
102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը: «Ազնավուր» հիմնադրամը հայտնում է, որ նա «խաղաղությամբ է լքել այս աշխարհը՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ»: «Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի […]
Երևանի հյուրանոցներից մեկում, որտեղ օտարերկրացիներ են բնակվում, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ. ավազակությունը բացահայտվել է

Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց: «Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք […]
Պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա. Փաշինյան

Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով»,- նշել է նա: «Քաղաքական առումով մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի ինքնավար […]
Շենգավիթի համայնքային ոստիկանները 19-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց, կաթուցիչ և ծալովի դանակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել 19-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2,93 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ, հարմարեցված բռնակով փայտե մահակ։ Այս […]
Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ […]
Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները. իմ գնահատանքն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահին այս քայլի առիթով. Փաշինյան

Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Փաշինյանը: «Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- նշել է […]