Դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով. Բայրամով

Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր», — նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա ասել է, որ դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով, մասնավորապես՝ Ղազախստանից հացահատիկի փոխադրումները։

Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն