Կիրակի օրն այստեղ նախատեսված է պատարագ, որը Ստեփան Ասատրյանը չի կարող իրականացնել. Արա Զոհրաբյան

Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու անունից ներկայացվել է դիմում ոստիկանությանը ներխուժումը կանխելու վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նկատեց, որ Հովհաննավանքը և դրա հարակից տարածքը պատկանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժումը, այսինքն այդ […]
Գյումրիում ձերբակալվածներից մեկը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչն է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Հոկտեմբերի 23-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։ «Վարդուհի Փիլոյանը ՔՊական պատգամավոր Կարեն […]
Մեզ պետք է վիճակագրություն, որ հասկանանք՝ մեր երկրում ինչ է կատարվում. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովում եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորները խոսել են դրամական փոխանցումների կարգավորման, հարկման ռիսկերի և քաղաքացիների սոցիալական տվյալների հաշվառման մասին։ Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է՝ ինչպես է համակարգը վերաբերվելու այն գումարներին, որոնք քաղաքացիները ստանում են արտերկրից, օրինակ՝ ծնողներից կամ երեխաներից ուղարկված օգնությունները։ Նա ընդգծել է, որ նման […]
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ պաշտոնական բանակցությունների համար՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցների մասին հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Կրեմլի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, ըստ աղբյուրների, նախատեսում է հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։ […]
Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը, ով այցով գտնվում է Բաքվում, ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիշողություններով, ինչպես նաեւ գնահատել է երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացի ընթացքը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո: -Եվրոպական խորհրդում Ձեր նախագահության ընթացքում դուք ակտիվորեն զբաղվել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների […]
Պապոյանը սխալվում է. Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսի 60-յակում առաջին անգամ չէ. Civilnet

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։ Գրում է Civilnet-ը: «Գլոբալ ինովացիոն ինդեքսն է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ իր պատմության մեջ վաթսունյակում է հայտնվել», – ասել է Պապոյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ արտադրողականության, տեխնոլոգիաների, գիտելիքի, ենթակառուցվածքների վրա պետությունն ու հասարակությունը բավարար ջանքեր […]
Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա

Գործարար և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով «Keeping Up With the Kardashians» հաղորդման վերջին դրվագին։ Նրա ուղեղի ուռած արյունատար անոթը հայտնաբերվել է ՄՌՏ հետազոտության ժամանակ։ Նա իր առողջական խնդիրները պատճառաբանել է ռեփեր Քանյե Ուեսթից իր ամուսնալուծությունով։ Քարդաշյանը կարծում է, որ ամուսնալուծության սթրեսը ոչ միայն առաջացրել […]
Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։ […]
Պետք է մի բռունցք դառնալ, որ վաղը չստրկանանք

Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ, իմ և Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ՝ ինչ-որ մեկը լինի. Ալեն Սիմոնյան

Ես արդեն ասել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, ես այդպիսի պլաններ չունեմ: Այս մասին ճոպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վարչապետ հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում: Սա մի տարեք քաղաքական դաշտ: Ոչ մի աջակցելու և չաջակցելու բան չկա: Դա ամեն […]
Շուտով կլինեմ Հայաստանում, և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար. Դավիթ Համբարձումյան

Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ ինձ մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։ Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ […]
Մամիկոն Խաչատրյանը` մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մարմնամարզության Աշխարհի մեծահասակների Առաջնությունում Մամիկոն Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ։
Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել

Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել: Միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով, transport.yerevan.am կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով, Telcell սպասարկման կետերում։
Մենք գնում ենք դեպի հաղթանակ. Արսեն Վարդանյան

Մենք չենք ուտելու ժողովրդի հարկերը, ծառայելու ենք նրանց բարեկեցության համար

ՈւՂԻՂ. «Համահայկական Ճակատ» կուսակցությունը մեկնարկում է քարոզարշավը Զվարթնոց տաճարից՝ Էջմիածին
