Նաթան Սրբազանին վերագրվող գաղտնալսման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթներ չեն նախաձեռնվի

Նաթան Սրբազանին վերագրվող գաղտնալսման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթներ չեն նախաձեռնվի: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն եւ ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը»,- Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը գրել էր. «Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել […]
Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Խալիլ Շիրգուլամին նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպան, իսկ Ալի Մոջանին՝ Վրաստանում Իրանի դեսպան:
Բռնազավթված է Հովհաննավանքը. Մայր Աթոռ

Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող […]
Պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով. Թիկնիզյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալը՝ Ալեքսանդր Կլյուևը, հայտնել է, որ պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով։ «Որո՞նք են Նաիրի նպատակները «Ցրվենայում»։ Նրա նպատակներն են փորձ ձեռք բերել, եվրոպական ֆուտբոլին հարմարվել և, իհարկե, առաջ շարժվել։ «Ցրվենան» լուրջ ակումբ է, որը քրտնաջան աշխատում է խաղացողներ վաճառելու ուղղությամբ, ինչպես ցույց տվեցին […]
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել արմավիրցի 37-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 3-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
Պաշտպանության նախարարն ու ՔԿ նախագահը հարավարևելյան սահմանագոտում հետևել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի […]
Ուրալում գտել են անհետ կորած ադրբեջանցի գործարարի մարմինը

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում անհետ կորած Իլգար Խանադանովը մահացած է գտնվել: Ադրբեջանական ծագումով 49-ամյա գործարարն անհետացել է հոկտեմբերի 24-ին Զարեչնիում: Հնգօրյա որոնումներից հետո նրա ընտանիքին տեղեկացվել է, որ նրա մարմինը հայտնաբերվել է: «Հոկտեմբերի 29-ին ամուսնուս մահացած գտան։ Քննիչները երեկ աշխատել են մինչև ուշ գիշեր, ուստի հանգամանքները կպարզենք միայն այսօր։ Սակայն արդեն հաստատվել է, որ դա սպանություն […]
Երևանում «Մարիոթ» հյուրանոցի խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է […]
Ուրիշ բան են խմո՞ւմ, թե՞ սկսել են քիչ խմել. Մհեր Գրիգորյանը՝ փոխնախարարին

Աշխարհում գինու սպառումը նվազել է, օրինակ, գինու արտադրությունը 2024 թվականին եղել է 227 միլիոն հեկտոլիտր, իսկ 2023–ին՝ 244 միլիոն հեկտոլիտր, 2022–ին՝ 260 միլիոն հեկտոլիտր, տարեկան մոտավորապես 7% նվազում է նկատվում ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Բայց միաժամանակ հետաքրքիր տենդենց կա, որ համաշխարհային գինու տուրիզմը, օրինակ, նախորդ […]
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: «Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- Tert.am-ին հայտնեցին ՔԿ-ից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» […]
Սամվել Մարտիրոսյանը կրկին զգուշացնում է թիրախային hարձակումների մասին

Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր — բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: «Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, […]
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի ATP մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակչում Խաչանովը մրցել է Բրազիլիան ներկայացնող Ժոաու Ֆոնսեկայի հետ ու առավելության հասել 3 սեթում` 6:1, 3:6, 6:3 հաշվով: Մրցախաղը ձգվել է մոտ երկու ժամ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: […]
2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է. Փաշինյան

2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․ 1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։ 2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, […]
ՀՀ իշխանությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով. Արման Եղոյան

Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալն է. անմիջապես պարտադրել Ադրբեջանին ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը: Նաև՝ երաշխավորել բռնի կերպով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը՝ իրենց հայրենիք: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցող […]
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Եվս մեկ անգամ […]
Գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց՝ առանց թղթային ձևակերպումների. ՊԵԿ

Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը․ գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց՝ առանց թղթային ձևակերպումների։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Համակարգը եռալեզու է և թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը և այլն։ […]
Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել […]