ՏԱՍՍ-ը Շոյգուի հայտարարության վերնագրում «Զանգեզուրի միջանցքը» փոխել է «Մեղրիի միջանցքի»

ՏԱՍՍ ռուսական լրատվական կայքը  ՌԴ ԱԽՔ Սերգեյ Շոյգուի հայտարարության վերնագրում «Զանգեզուրի միջանցքը» փոխել է «Մեղրիի միջանցքի»: Նյութի մեջ երևում է նաև, որ ամբողջ տեքսում  «Զանգեզուրի միջանցքը» փոխվել է «Մեղրիի միջանցքի»: Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ TRIPP-ի և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինի:

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք: Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական […]

Լևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասիննհայտնում եմ Շախմատի ֆեդերացիայից: Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի նկատմամբ:

Զավթnղական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում. ադրբեջանագետ

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Իհարկե, […]

«Զանգեզուրի միջանցքի» և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինի. ՌԴ ԱԽ քարտուղար

Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է խորը Հարավի նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ, հայտարարել է Սերգեյ Շոյգուն: «Զանգեզուրի միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցի միմյանց հետԵս կարծում եմ, որ երկու երթուղիներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ […]

Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ թողած ասֆալտապատումը խնդիր է դարձել վարորդների համար. ահազանգ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում, երբեմն էլ՝ խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի երբ «Վեոլիա ջուր»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն եթե աշխատանքներ են կատարում, ու փորում են ասֆալտը, ապա վերջում պարտավոր են 1-2 օրվա ընթացքում այդ հատվածում կատարել ասֆալտապատման աշխատանքներ: Այդ աշխատանքները անավարտ չեն թողնում միայն «Գազպրոմ Արմենիա» […]

Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ բեռների մինչև 20%-ը, եթե Հայաստանի տարածքով բացվեն նոր երթուղիներ. վրացի փորձագետ

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը, հաղորդել է տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին: Մասնագետները գնահատում են, որ նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է «Միջին միջանցքով» անցնող ընդհանուր հոսքի մոտավորապես 15-20%-ը: «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ […]

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։ Վիզաների […]

Տարածաշրջանը չի լինի ազատ, միասնական և խաղաղ, քանի դեռ Վրաստանը անկայուն է. Վրաստանի ընդիմադիր կուսակցության անդամ

Տարածաշրջանը չի լինի ազատ, միասնական և խաղաղ, քանի դեռ Վրաստանը անկայուն է և ռուսաֆիկացված, հայտարարել է վրացական ընդդիմադիր «Դրոա» կուսակցության անդամ Մարիկա Միկիաշվիլին: «Եվրոպացիները հաճախ ասում են՝ եկեք մոռանանք Վրաստանի մասին և կենտրոնանանք Հայաստանի վրա։ Ես լիովին կողմ եմ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին։ Սակայն տարածաշրջանը չի լինի ազատ, միասնական և խաղաղ, քանի դեռ Վրաստանը անկայուն է […]

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում և հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ «մի՛ վնասիր» սկզբունքի խախտմամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից

Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի’ վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ […]

Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն. Շոյգուն՝ Արմեն Գրիգորյանին

Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ​​ուշադրություն, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մեզ համար կարևոր է համաժամեցնել ժամացույցները։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարածաշրջանում՝ Կովկասում ամբողջությամբ, Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր իրադարձություններին, պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները», — ասել է Շոյգուն։ Գրիգորյանը […]

Արշակ Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել հետախույզի օրվա արթիվ

Նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել հետախույզի օրվա արթիվ: «Շնորհավո՜ր տոնդ՝ հետախույզ Այսօր Հայոց բանակի այն մարտիկների տոնն է, ովքեր տեսնում են այն, ինչ մյուսները չեն տեսնում, լսում են այնտեղ, որտեղ ուրիշները լռություն են կարծում։ Հետախույզի աշխատանքը մշտապես եղել է հայրենիքի անվտանգության անտեսանելի վահանը: Հետախույզները երբեք չեն գովում իրենց, չեն պատմում իրենց […]

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծին

Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝օրենքի նախագիծը  հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Համախառն ներքին արդյունքը, կառավարության կանխատեսումներով, 2026-ին կհասնի 11 տրլն  934 մլրդ դրամի: Այսինքն՝ տնտեսական աճը կլինի 5.4 տոկոս: «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են […]

Չեմ կարծում, թե Ալիևն ասել է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա», բայց միևնույն է, չէինք ասի, որ դա տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ. Միրզոյան

Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ hարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ստացել ենք հանցագործության մասին հաղորդում, բայց այս փուլում քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՔԿ նախագահ

Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրավապահ մարմինները ստացել են հանցագործության մասին հաղորդում, սակայն այն ներկայացված է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այլ փաստաբանների կողմից։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը: «Որքան տեղյակ եմ՝ հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ Մայր Աթոռից։ Եթե չեմ սխալվում, հաղորդումը ներկայացրել են […]