Աբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում: «SAS» սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ին: Վթարի հետևանքով 2 հոգի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել. ՔՊ-ական պատգամավոր

Մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա: Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Նա նշել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթում այդպիսի դրույթ չի եղել: «Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը  և Ադրբեջանական կողմը օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթով էդքան էլ բավարարված չէ […]

Էդուարդ Սպերցյանը դարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նշենք, որ Իռլանդիա -Հայաստան հանդիպման ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել է մրցակցին և ստացել կարմիր քարտ: Նա որակազրկվել է 3 խաղով:

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ, թե իրավապահ մարմինների գործողությունների պատճառը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: «Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-հավելել է Կոբախիձեն:  

Եթե անձրև չգա, ջրի պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք տարհանել Թեհրանը. Փեզեշքիան

Փեզեշքիանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը ավելի վատանա։ Փեզեշքիանն այս հայտարարությունն արել է երկրի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում է Anadolu-ն: «Իրանը բախվում է բնական մարտահրավերների, ինչպիսիք են տեղումների պակասը և ջրային ռեսուրսների սպառումը, որոնք հղի են լուրջ հետևանքներով։ Եթե մոտ ապագայում անձրև […]

2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։ Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի […]

Մուղնիում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Mitsubishi»-ն. կա 1 զnh, 2 վիրшվոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության […]

Փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում ՀՀ ՊԵԿ նախագահի N 1505-Ն հրամանը, որով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։ Միաժամանակ, հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով փոփոխվել է նաև մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների կողմից առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, որի համաձայն՝ այն երկարաձգվել է մինչև […]