Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել. ՔՊ-ական պատգամավոր

Մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա: Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթում այդպիսի դրույթ չի եղել:

«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը  և Ադրբեջանական կողմը օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթով էդքան էլ բավարարված չէ և ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս։ Նրանք միջանցք էին ուզում»,- ասել է նա:

Ղահրամանյանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում էր միջանցք երրորդ կողմի՝ իր դաշնակցի վերահսկողությամբ և այն չի ստացել։

Տեսանյութն՝ այստեղ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն