Արմավիրում գործող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» […]

Լիբանանի իշխանություններն ազատ են արձակել Մուամմար Քադաֆիի կրտսեր որդուն

Լիբանանի իշխանությունները ազատ են արձակել Հաննիբալ Քադաֆիին՝ սպանված Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի կրտսեր որդուն, հաղորդում է BBC-ն։ Նա 10 տարի անցկացրել է բանտում։ 2015 թվականին նրան առևանգել են Սիրիայից և 10 տարի պահել՝ նրանից տեղեկություններ կորզելու փորձով Մուսա Սադրի՝ լիբանանցի շիաների հոգևոր առաջնորդի մասին, որը անհետացել էր Լիբիայից 1978 թվականին։ Հաննիբալ Քադաֆին ծնվել է 1975 […]

Մի հետևե՛ք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին. ՆԳՆ-ն զգուշացնում է

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը […]

Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունների նախագծումը, […]

Առաջին անգամ է, որ հույսերն այսքան ամրապնդված են. Հայաստան այցելած թուրք գործիչը կիսվել է իր տպավորություններով

Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է […]

Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 09։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայություներից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների […]

Փաշինյանը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս մասին հայտնում են Կառավրությունից: Վարչապետը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի […]

Մանվել Գրիգորյանի դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր  դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորույուններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով (շահադիտական, […]

Ստամբուլում Պակիստանի և Աֆղանստանի միջև բանակցությունները ձախողվել են. Աֆղանստանի ԱԳՆ

Ստամբուլում Պակիստանի հետ բանակցությունները ձախողվել են պակիստանյան կողմի անիրատեսական պահանջների պատճառով, հայտարարել է Աֆղանստանի փոխարտգործնախարար Մոհամմադ Նաիմը։ Այս մասին հաղորդել է «Բախտար» լրատվական գործակալություն՝ Комմерсант-ի փոխանցմամբ։ Նա պնդել է, որ բանակցությունների առաջընթացը, որոնց Աֆղանստանը մասնակցել է բարի մտադրություններով, խոչընդոտվել է Պակիստանի պատվիրակության կողմից համագործակցության բացակայությամբ։ Նոյեմբերի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել էր Պակիստանի […]

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1,600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության […]

Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի, լեգիտիմ նախապայման չէ. Սարգիս Խանդանյան

Այս պահին ես չեմ կարող ասել՝ կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Տեքստը պատրաստ է: Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու: Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն: Բայց դուք գիտեք նաև՝ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի […]