Լիբանանի իշխանությունները ազատ են արձակել Հաննիբալ Քադաֆիին՝ սպանված Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի կրտսեր որդուն, հաղորդում է BBC-ն։
Նա 10 տարի անցկացրել է բանտում։ 2015 թվականին նրան առևանգել են Սիրիայից և 10 տարի պահել՝ նրանից տեղեկություններ կորզելու փորձով Մուսա Սադրի՝ լիբանանցի շիաների հոգևոր առաջնորդի մասին, որը անհետացել էր Լիբիայից 1978 թվականին։
Հաննիբալ Քադաֆին ծնվել է 1975 թվականին և հոգևոր առաջնորդի անհետացման պահին նա երեք տարեկան էր։
Գործակալության հաղորդմամբ՝ Հաննիբալ Քադաֆին ազատ է արձակվել փաստաբանների կողմից 900,000 դոլար գրավի դիմաց։


































