Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի զարգացման մասին հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը Բաքվում ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ ուղղված Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրը կնքվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տրանսպորտային խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բաքվում՝ 15 անդամ պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ։ Իրանի երկաթուղիների […]

…Պետության, ոչ թե իշխանություն լինելու ՈՉ-ը: Հայրենիք ունենալու, այլ ոչ թե գաղթական լինելու ՈՉ-ը. քաղաքագետ

Մենք չունենք այն շռայլությունը, որ հատկապես՝ փորձագիտական-վերլուծական հանրույթի մասով իբր նեյտրալիտետ պահպանենք. պետության այս վիճակում այդ ներյտալիտետը մի բանի մասին է խոսում՝ դուք ստանում եք դրամաշնորհ ու լուռ եք, ու ստանում եք դա հիմնականում արևմտյան, կամ թեկուզ այլ դեսպանատներից… 1. դա փաթեթավորում եք փորձագիտականի տակ, այսինքն ձեր՝ պետության կենսական շահը զիջում եք, դրսի փողի դիմաց…. […]

ՌԴ զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին

Հարվածը հասցվել է ի պատասխան ռուսական քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը բարձր ճշգրտության զենքով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և դրանց աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զանգվածային հարվածը հասցվել է ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների: Օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: […]

«Ռուսկիե վիտյազի» խումբը կրկին վայրէջք է կատարել «Էրեբունի» ավիաբազայում

Սու-35Ս-ի անձնակազմերը «Էրեբունի» ավիաբազայում վայրէջք էին կատարել նաև նոյեմբերի 17-ին։ «Ռուսկիե վիտյազի» խումբը կրկին վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բարձրագույն օդանավավարության ավիացիոն խումբը Երևանում «կանգ է առել» «Dubai Aeroshow» 2025 միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսից տուն վերադառնալիս: Սու-35Ս-ի անձնակազմերը «Էրեբունի» ավիաբազայում վայրէջք էին կատարել նաև նոյեմբերի 17-ին Դուբայ մեկնելու ճանապարհին:

ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում․ ԱԺ փոխխոսնակ

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Շիրակ Թորոսյանը: Աշխատանքային հանդիպումը տեղի […]

Ստամբուլում քննարկվել է Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները

Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային […]