Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի զարգացման մասին հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը Բաքվում ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ ուղղված Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրը կնքվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տրանսպորտային խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բաքվում՝ 15 անդամ պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ։

Իրանի երկաթուղիների տվյալներով՝ երեք կողմերը հաստատել են երկարաժամկետ և շահավետ համագործակցության շրջանակ, որը կենտրոնացած է միջանցքի երկայնքով տարանցիկ հնարավորությունների ամրապնդման վրա։

Նշվում է, որ հիմնական նպատակներն են արևմտյան երթուղով բեռնափոխադրումների համար ֆիքսված գնագոյացում սահմանելը, մրցակցային միասնական սակագների սահմանումը և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։

Հուշագրի ստորագրմամբ երկաթուղու ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունը երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակականությանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի միջանցքի արևմտյան ճյուղը վերածել ակտիվ տարածաշրջանային տարանցիկ երթուղու՝ աջակցելով Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և այլ մասնակից երկրների միջև ավելի լայն կապի ջանքերին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն