Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում

«Syria TV»-ին հատնում է, որ Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում։ Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյթ Ջանն բնակավայրին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Կենտրոնական բանկը հյուրընկալել է Հայկական PR ակադեմիային

Armenian PR Academy ֊ի դասերը միշտ տարբերվող են, բայց այսօր յուրահատուկ էր: Այսօրվա դասը Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում էր, որտեղ զգացվում է վերաբերմունքը մարդու ու գիտելիքի նկատմամբ։ Այցելուների կենտրոն ֊ի ղեկավար Զարուհի Բարսեղյանը մեծ սիրով դասընթացի մասնակիցներին փոխանցեց այնպիսի բազային գիտելիքներ, որոնք փորձված էին մասնագիտական ոլորտում։ Կենտրոնական բանկը միակն է Հայաստանում, որ կրթությամբ է հանրայնացում […]
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, ինչպես ինքն է դա տեսնում. Աննա Հակոբյան

Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաև […]
ԵՄ-ն հանձնառու է ՀՀ-ում ամրապնդել ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հանրային վստահությունը

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանում 2026 թվականին կայանալիք ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին ասված է ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հանրային վստահությունը։ Ուժեղ ինստիտուտներն ու ներառական ընտրությունները Հայաստանի […]
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը։ «Նշեմ, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Այսինքն՝ դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է […]