Armenian PR Academy ֊ի դասերը միշտ տարբերվող են, բայց այսօր յուրահատուկ էր:
Այսօրվա դասը Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում էր, որտեղ զգացվում է վերաբերմունքը մարդու ու գիտելիքի նկատմամբ։
Այցելուների կենտրոն ֊ի ղեկավար Զարուհի Բարսեղյանը մեծ սիրով դասընթացի մասնակիցներին փոխանցեց այնպիսի բազային գիտելիքներ, որոնք փորձված էին մասնագիտական ոլորտում։ Կենտրոնական բանկը միակն է Հայաստանում, որ կրթությամբ է հանրայնացում իր աշխատանքը։ Նման միջավայրում PR-ը դառնում է ոչ թե մասնագիտություն, այլ արժեք։
Իսկ Զարուհի Բարսեղյանի ներդրումն այս ոլորտում ահռելի է։ Զարուհի Բարսեղյան ջան, շնորհակալություն ջերմ վերաբերմունքի, աշխատասիրության, հեռանկարային մտածողության և արժեք ստեղծելու համար:
Ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը




































