ՀԱԵ եպիսկոպոսների նկատմամբ հանրային քրեական հետապնդում

Ահա՛ այն հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչվել են ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին գրել է իրավաբան Աբրասիմ Աթոյանը: «Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ: Նշված եպիսկոպոսներն են. 1. Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ […]

Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանը մարտական հրաձգությամբ զորավարժություններ կանցկացնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանը վաղը՝ փետրվարի 1-ին, Օրմուզի նեղուցի շրջանում կսկսի մարտական հրաձգությամբ երկօրյա զորավարժություններ։ Այդ կապակցությամբ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Թեհրանին նախազգուշացրել է «վտանգավոր մանեւրներից», ինչպիսիք են ամերիկյան ռազմանավերի վրայով թռիչքները կամ դրանց հետ բախման կուրս գնացող իրանական արագընթաց մոտորանավակների մոտենալը: Այն մասին, թե իրանական ինչ ուժեր […]

Առողջ մրցակցության բացակայությունը և միմյանց փնովելը դաշտ է բացում Նիկոլի համար. ՀՃԿ ղեկավար

Հայաստանում, որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան քաղաքական դաշտը լցվում է տարբեր անուններ կրող կուսակցությունների առաջնորդներով, որոնք ներկայանում են իրենց «մեգա ծրագրերով» և փորձում են համոզել, թե բացի իրենցից ոչ ոք չի կարող փրկել Հայաստանը։ Փոխարենը առողջ մրցակցության և գաղափարական պայքարի՝ նրանք սկսում են փնովել այլ կուսակցություններին և նրանց առաջնորդներին։ Այս վարքագիծը իրականում դաշտ է […]

Անկարան փորձում է կանխել Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը, իսկ ՀՀ-ն պասիվ դիտորդի դերում է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։ Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները, Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։ Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և […]

Պուտինը հայտարարել Է ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համալիր մոտեցման անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում․ «Դա մեզանից պահանջում է համակարգային աշխատանք գործընկերների հետ՝ ռազմատեխնիկական կապերի ընդլայնման համալիր մոտեցումներով»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է… Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։ Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը… Տեր Պսակ քահանա Մկրտչյան