Հավաք փետրվարի 9-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց. Համահայկական Ճակատ

Գաղափարական և մարտական ընկերներ, Փետրվարի 9-ին նախաձեռնում ենք հավաք ԱՄՆ դեսպանատան դիմաց` ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի կապակցությամբ։ Ակցիայի ընթացքում պահանջ է ներկայացվելու հայ գերիների հարցի անհապաղ բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև բողոքի հստակ դիրքորոշում է արտահայտվելու Բաքվում այսօր ընդունված` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռների կապակցությամբ։ Ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկա օրերին: Ասված է «Համահայկական ճակատ» […]
Մեր դժգոհություն ենք հայտնում ՀՀ ՄԻՊ-ի կողմից «թուրք» և «եզդի» հասկացությունների համեմատության առնչությամբ. ՀՃԿ

Մեր դժգոհությունն ենք հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից «թուրք» և «եզդի» հասկացությունների համեմատության առնչությամբ` այն գնահատելով անընդունելի և վիրավորական։ Կարծում ենք, որ նման ձևակերպումները կարող են վտանգել ազգային և միջհամայնքային համերաշխությունը, խաթարել փոխադարձ հարգանքի մթնոլորտը և, առհասարակ, այսպիսի հայտարարությունը անհամատեղելի է ՄԻՊ-ի առաքելության հետ: Ասված է «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ