10 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է կատարվում Վաղարշապատում

Արդեն 10-ից ավելի ձերբակալված կա: Նրանց թվում ավագանու անդամներ են և դաշինքի աջակիցներ: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը: Նշենք, որ Վաղարշապատում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք ձերբակալվել են՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ ՔԿ-ից ասել են, որ կներկայացնեն առաջիկայում։ Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության […]
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության […]
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները․ Գալյանը նոր նախագիծ է մշակում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում ասել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում: Մանրամասնելով նա նշել է, որ ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է: Ըստ Գալյանի՝ իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի: Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին […]