10 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է կատարվում Վաղարշապատում

Արդեն 10-ից ավելի ձերբակալված կա: Նրանց թվում ավագանու անդամներ են և դաշինքի աջակիցներ: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Նշենք, որ Վաղարշապատում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք ձերբակալվել են՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ ՔԿ-ից ասել են, որ կներկայացնեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն այսօր առավոտյան ահազանգել է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների տներում խուզարկություն է իրականացվում, հինգ անձ է ձերբակալվել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն