Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. գեներալ Կարապետյան

Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։ 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և […]

Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան

Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում է հարցազրույցը թարգմանաբար. France 24 – Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավճիռը չեք բողոքարկելու։ Դա այդպե՞ս է, եթե այո, կարո՞ղ եք ասել, թե ինչու։ Դավիթ Վարդանյան – Այո, այդպես է։ Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել ենք […]

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Կրասնոզնամենկա բնակավայրը. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրասնոզնամենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Նշվում է, որ Կրասնոզնամենկան վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները։

Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարենի գյուղում՝ Լոռի Բերդ համայնքում օրերս համայնքի թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կգ֊ոց սննդի փաթեթներ։ Դրանք բաժանվել են համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ ակտիվ համագործակցության շրջանակներում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի ստորագրել է Ազգային Ժողովի ընտրությունների նշանակման օրը, ինչը ենթադրում է, որ […]