Հայաստանը կամավոր կերպով Ադրբեջանին է զիջում իր թվային ինքնիշխանությունը․ Տիգրան Քոչարյան

Ադրբեջանական հեռահաղորդակցական օպերատորի հետ Հայաստանի միջազգային ինտերնետային կապն Ադրբեջանի տարածքով ապահովելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նշանակում է Հայաստանի թվային ինքնիշխանության կամավոր զիջում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։ Ավելի վաղ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հայտնել էր, որ «Ազերտելեկոմ»-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի միջազգային ինտերնետային կապը կտրամադրվի նաև Ադրբեջանի տարածքով։ […]
Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է. «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին պատերազմից հետո իրավիճակը […]
Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերին

Գյումրիում՝ Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայում, Հիշատակի և սգո օրվան անցկացվել է «Հիշատակի մոմ» ակցիան, հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից: Բազայի զորահրապարակում հարյուրավոր վառվող մոմերից ձևավորվել է 1418 թիվը։ Դա խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի տևողությունը՝ 1418 օր ու գիշեր, որոնք խորհրդային ժողովուրդը անցավ մինչև Հաղթանակ։ Զինծառայողները վառել են մոմեր, կազմել խորհրդանշական պատկեր և […]
ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա

«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար, հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Նրանք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։ Սպուտնիկ Արմենիա–ի տեղեկություններով` նրանցից մեկին տարել են վարժական հավաքների։
Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի ազգային հավաքականը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: J խմբի 2-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոններն ուժերն են չափել Ավստրիայի ընտրանու հետ և հաղթել 2:0 հաշվով։ Խաղի գլխավոր հերոսն ու նոր ռեկորդակիրը դարձել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։ Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում կայացած հանդիպումը […]
Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցը

Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում կայացած արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների ընթացքում ընդգծել են Իսրայելի զորքերի Լիբանանից հնարավորինս շուտ դուրսբերման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Ընդգծվել է Լիբանանի տարածքից իսրայելական զինված ուժերի արագ դուրսբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատվել է այդ երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության աջակցման սկզբունքային դիրքորոշումը։ Կողմերը նաև կարևորել են Մերձավոր Արևելքի […]