Քաղաքային նոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ. Մանուկ Սուքիասյան

Էրեբունի-Երեւան տոնակատարություն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երեւանցիներին մենք մատուցեինք այդ նվերը, կայանար  նախորդ ավագանու նիստի ժամանակ ընդունված համաձայնությունը եւ օրակարգում ընդգրկվեր արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Մեր ավագանու ներկայացուցիչը ներկայացրել է տարբերակը, թե  արտահերթ ընտրությունների ինչ տարբերակով ենք գնում: Այսինքն օրակարգը թերի է եւ այս պահին քաղաքային նոր ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ, հատկապես, որ որեւէ տարաձայնություն այդ առումով չի եղել գործող ադմիբիստրացիայի եւ ընդդիության միջեւ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ կարող ենք անդրադառնալ հարցուպատասխանի ֆորմատում»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, միայն թե դրա մեխանիզմն առաջարկվի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն