Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2874 գովազդային վահանակ է ապամոնտաժվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ն առաջիկայում կհեռացվի։ Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները»,–հայտնում են քաղաքապետարանից:

Երևանը Բաքվից դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։ Մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին […]

Հայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացել

Վերջին տարիներին Հնդկաստանից դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի ավելացմանը զուգահեռ աճել է նաև հայ և հնդիկ զույգերի ամուսնությունների թիվը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝  ուսումնասիրելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև գրանցված ամուսնությունների վերաբերյալ ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից և ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացված տվյալները: Ըստ այդմ պարզ դարձավ, որ վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում հինգ տասնյակից ավելի […]

Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանն առաջին մեդալն է ապահովել

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի  մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Նշենք, որ հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ Քառորդ եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

Գեղարքունիքում ընտանիքի անդամները թունավորվել են ձմերուկից և տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։ Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա […]

Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝   ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի։ ՔՊ խմբակցության  պատգամավոր Արփի Դավոյանն է առաջարկել քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը։ ՔՊ-ականներին, ըստ Armlur.am-ի, բարկացրել են Քյարամյանի այսօրվա հայտարարությունները ԱԺ-ում, մասնավորապես այն, որ նա  հայտնել է, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են: «Շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի, կամ […]

Շարիմանյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մասնավորապես  Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի […]

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, The Armenian Report-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել էր, որ Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով՝ նկատի ունենալով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.): […]

Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող բենզալցակայանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից նախաձեռնված վերահսկողական աշխատանքների շրջանակներում իրականացված հերթական շրջայցի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 32/20  հասցեում հայտնաբերվել է «Մելնար»  ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը, որը շահագործվում էր տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով առկա հրդեհատեխնիկական անվտանգության […]

Վերջին 5 տարում առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս․ ՆԳ նախարար

Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում: «Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է […]

Կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար. Հովիկ Աղազարյանն՝ Աննա Վարդապետյանին

Հիմա մի միտք կասեմ, տիկին Վարդապետյան, որը նախկինում ես օգտագործել եմ որպես հարցադրում, հիմա որպես հաստատում եմ ասում՝ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ եմ, ու ինձ հետաքրքրում է այս […]

Արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, աճը 86 տոկոս է. Գլխավոր դատախազ

Հայաստանում 2024 թվականի 8 ամսվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, ապօրինի շրջանառության դեպքերի թիվը 1,946 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում: «2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս»,–ասաց […]

Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են ռազմավարական գործընկերության ընթացիկ հարցեր

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 15-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ, կառավարությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության ընթացիկ հարցերը և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։

Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայի դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի […]

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից

Որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի, Թեհրանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից։  ՀՀ դաշնակից և բարեկամ Իրանն ավելի շատ է մտահոգվում ՀՀ անվտանգությամբ ու Սյունիքը հայկական պահպանելով, քան Փաշինյանն ու ՔՊ-ն։ Իրանը հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական […]

Երևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունի

Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին շնորհվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մինչ այդ հնչեցին առաջարկներ, որ պատվավոր կոչումը շնորհելու որոշումը կայացվի նախքան «Էրեբունի-Երեւան» միջոցառումը, որպեսզի միջոցառման ժամանակ հանդիսավոր կերպով նրանց շնորհվի այդ կոչումը:

Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, ականջաբորբ […]

Հայաստանի գրեփլինգի հավաքականը 11 մեդալ է բերել Ղազախստանից

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Գրեփլինգի բոլոր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայից: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեր ընտրանին նվաճել է 11 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վերջին 4 տարի ընթացքում Հայաստանի ընտրանին […]

Քաղաքային նոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ. Մանուկ Սուքիասյան

Էրեբունի-Երեւան տոնակատարություն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երեւանցիներին մենք մատուցեինք այդ նվերը, կայանար  նախորդ ավագանու նիստի ժամանակ ընդունված համաձայնությունը եւ օրակարգում ընդգրկվեր արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Մեր ավագանու ներկայացուցիչը ներկայացրել է տարբերակը, թե  արտահերթ ընտրությունների ինչ տարբերակով ենք գնում: Այսինքն […]