Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից

Որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի, Թեհրանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին զերծ մնալ ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայից։ 

ՀՀ դաշնակից և բարեկամ Իրանն ավելի շատ է մտահոգվում ՀՀ անվտանգությամբ ու Սյունիքը հայկական պահպանելով, քան Փաշինյանն ու ՔՊ-ն։

Իրանը հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական տանդեմի և Արևմուտքի հակաիրանական ծրագրի մասնիկներից մեկն է և ուղղված է Իրանական Ադրբեջանը՝ Իրանից պոկելուն և Մեծ Թուրան կառուցելու լոգիստիկա է։

Փաշինյանը հանուն աթոռի պատրաստ է ՀՀ վերածել հակաիրանական և հակառուսական պլացդարմների՝չմտածելով աղետալի հետևանքների մասին։

Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Թեհրանի համար, ի տարբերություն Փաշինյանի, ով չունի որևէ կարմիր գիծ ՀՀ և Արցախի հանդեպ։

Հայ-իրանական կապերի խորացումը բխում է ՀՀ ազգային, պետական շահերից։ Իրանը նաև Սյունիքի անվտանգության երաշխավորներից է։ Սակայն Իսրայելը, Արևմուտքը և նրանց սատելիտ Ադրբեջանը սպասում են Իրանի դեմ մեծ պատերազմի՝այդ ժամանակ Իրանը չի ունենա ռեսուրսներ, որպեսզի աջակցի ՀՀ-ին և պաշտպանի Սյունիքը։ Այդ դեպքում Սյունիքը պետք է պաշտպանեն հայոց բանակն ու ՀՀ քաղաքացիները։ Սակայն ՔՊ-ն կազմաքանդում է բանակը, ինչպես նաև խրախուսում է ՀՀ քաղաքացիների մասայական արտագաղթը հայրենիքից։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն