Գեղարքունիքում ընտանիքի անդամները թունավորվել են ձմերուկից և տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նշված անձինք հանդիսանում են ընտանիքի անդամներ, իսկ թունավորումը ստացել են հոկտեմբերի 12-ին ժամը՝ 20։00-ի սահմաններում, իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն