Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը

Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:

Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։

Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական  տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման  համար։

Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվեց -5․․․-8, առանձին վայրերում մինչև  -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը  կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն