ՀՀ քաղաքացու սոցիալական փաթեթը. ՀՃԿ-ն կլոր սեղան-քննարկում անցկացրեց
Արշակ Կարապետյանը՝ Իսրայելի և Իրանի մասին
ՀՀ միգրացիայի ծառայությունը ԵՄ հմապատասխան գործակալության հետ ձեռք է բերել համագործակցության պայմանավորվածություն
Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Միգրացիոն քաղաքականության մշակման հարցերը քննարկելու համար համաժողովին մասնակցել են շուրջ 200 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական հասարակության, ակադեմիայի և այլ ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հյուրընկալող կողմը Միգրացիոն քաղաքականության […]
«Արարատ-Արմենիա»-ն հայտարարություն է տարածել «Նոա»-ի հետ խաղում տհաճ միջադեպի վերաբերյալ
Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում (0:1) տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Երեկ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի: Հաջողություն ենք մաղթում «Նոային» […]
Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք միջոցառումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի […]
Ռուսաստանում գնաճը մեր օգտին է՝ արտահանման տեսանկյունից. Մարտին Գալստյան
Ռուսաստանի տնտեսությունը քննարկելիս մենք երկու շատ կարեւոր գործոնների պետք է անդրադառնանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Դա ՌԴ պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների ծախսերն են, որի արդյունքում տնտեսության մեջ ստեղծվում է հսկայական պահանջարկ, որը ուղղվում է կոնկրետ նեղ ոլորտների: Երկրորդը ՌԴ-ում աշխատաշուկայի իրավիճակն է, այսինքն կա հսկայական […]
Շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փոխանցել լրատվամիջոցներին, չի կարող տնային կալանքն ավելի խիստ լինել քան ՔԿ-ինը. Աշոտյան
Տնային կալանքի որոշումը կայացնելուց Ձեզ հարցրեցինք՝ ունենալո՞ւ եմ հնարավորություն հանրային լրատվական միջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, արդյոք ես կարողանալու եմ քաղաքացիների քաղաքական հարցերին հրապարակավ պատասխանեմ, թե՝ ոչ, որովհետև շաբաթական հինգ հարց «Աշոտյանի հետ» ձևաչափ կար, և արդյոք հնարավորություն ունենալու եմ նիստերի դահլիճից հետո մինչև հասնեմ մեքենա, պատասխանել լրագրողների բլից հարցերին: Այս մասին հերթական դատական նիստի ժամանակ […]
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, սպառնալիքի միջոցով, ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ մասնավոր հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ […]
Պայթյnւն՝ Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող, Հրազդանում գործող գազալցակայանում
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել: Shamshyan.com-ի տեղեկություններով, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Շամշյանի տեղեկություններով՝ […]
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Արդյոք մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանում ենք արդյունավետ ծախսել, օրինակ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգևոր-մշակութային հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է ՀԱԵ-ին: Այս մասին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ասաց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը: «Չեմ կարող ասել, որ այն բազմատարր, մշակութային ալիք […]
Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «2-րդ Ուկրաինայի». Օրբան
Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «երկրորդ Ուկրաինայի». այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ պաշտոնական հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։ «Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ մտնելու ձեր ցանկությունը։ Մենք ողջունում ենք, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրաինտեգրման իր ցանկության […]
Ես այստեղ եկել եմ փող խնդրելու. Եթե չավելացնեն մեր բյուջեն՝ ստիպված կգնանք կրճատումների. Արմեն Քոլոյան
Ես այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետեւ ես ունեմ 320 աշխատող, որոնցից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական ու վարչական աշխատողներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը: «Նրանք ստանում են շատ ցածր աշխատավարձներ: Այդ բալանսը որոշ չափով վերականգնելու համար ես ասել եմ, որ մինչեւ […]
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է. Կենտրոնական բանկ
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից: Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես […]
Ինձ ամենաքիչը հետաքրքրում է, թե պաշտոնական Բաքվում ինչ են մտածում մեր մասին. Արմեն Քոլոյան
Բոլոր newsroom-ներում ընդունված է կախել տարբեր քաղաքների ժամը ցույց տվող ժամացույցները, որովհետեւ երբ, ենթադրենք ասվում է, որ օրինակ, Սինգապուրում կլինի այսինչ միջոցառումը տեղական ժամանակով այսինչ ժամին, միշտ այդպես նշվումյ է, որ ետղում աշխատող լրագրողը իմանա, թե տեղի ժամանակով դա որ ժամին է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի […]
Գյումրիում «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնաբերվել են
Հոկտեմբերի 28-ին, Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի օր առաջ Գյումրիում «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն […]
Երևանում առաջին անգամ կանցկացվի միջազգային լուսանկարչական փառատոնը
Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ […]
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձել է կանխիկ գումար և չի տրամադրել ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի […]
Պենտագոնը հինգ երկրների համար ուղղաթիռներ արտադրելու վերաբերյալ 1,2 մլդ դոլարի պայմանագիր է կնքել
ԱՄՆ ՊՆ-ն ավելի քան 1,2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել UH-60M Black Hawk ուղղաթիռների արտադրության վերաբերյալ, հետագայում Ավստրալիային, Բրազիլիային, Հունաստանին, Շվեդիային եւ Թաիլանդին հանձնելու նպատակով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը կնքվել է ուղղաթիռների այդ մոդելն արտադրողի՝ Lockheed Martin կորպորացիայի Sikorsky Aircraft դուստր ձեռնարկության հետ։ Կատարման ժամկետը՝ մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31։
10 առարկաների մասով դասագրքեր չեն երաշխավորվել. նախապես ասվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով. նախարար
Բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել եւ տրամադրվել են դպրոցներին մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցական դասագրքերի տպագրությանը: Դիտարկմանը, որ կան բողոքներ, որ որոշ դասագրքեր դպրոցները չեն ստացել օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին, նախարարը պահանջեց նշել օրը եւ […]
Վանաձորի դպրոցներից մեկում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ աշխատանքի վայրում, սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել […]
Հոկտեմբերի 28-ից 29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի […]
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում, Կապանի, Երևանի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև […]
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն անակնկալ այցելել են Սյունիքի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն». արձանագրվել են խնդիրներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների […]
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 15 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական […]
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը: Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։ Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման համար։ Հոկտեմբերի […]
Ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը
Գորիս համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերից այս տարի ավարտվել են երկուսը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։ Կապալառու՝ «Գրիգորյան Շին» ՍՊԸ։ […]