Պենտագոնը հինգ երկրների համար ուղղաթիռներ արտադրելու վերաբերյալ 1,2 մլդ դոլարի պայմանագիր է կնքել

ԱՄՆ ՊՆ-ն ավելի քան 1,2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել UH-60M Black Hawk ուղղաթիռների արտադրության վերաբերյալ, հետագայում Ավստրալիային, Բրազիլիային, Հունաստանին, Շվեդիային եւ Թաիլանդին հանձնելու նպատակով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը կնքվել է ուղղաթիռների այդ մոդելն արտադրողի՝ Lockheed Martin կորպորացիայի Sikorsky Aircraft դուստր ձեռնարկության հետ։ Կատարման ժամկետը՝ մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն