Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում (0:1) տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Երեկ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի:
Հաջողություն ենք մաղթում «Նոային» Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ակումբը չի մանրամասնում, թե ինչ տհաճ միջադեպ է գրանցվել հանդիպման ընթացքում։
Սակայն՝ ինչպես նշել էինք ավելի վաղ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հայտնել էր, որ մրցակից թիմի երկորդ մարզիչը հարվածել է իրեն։