Գործող իշխանությունները հայաթափում են հայկական գյուղերը. Արսեն Վարդանյան

Այս կառավարությունն անլուրջ մոտեցում ունի հայ գյուղացու նկատմամբ։ Գյուղացին չունի աշխատանք, չի կարողանում մշակել հողը՝դրան զուգահեռ պետք է թանկ վճարի Երևան քաղաք հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։

Գործող իշխանությունները հայաթափում են հայկական գյուղերը՝դրանով նպաստելով թուրք-ադրբեջանական երկարաժամկետ շահերի կյանքի կոչմանը։ ՔՊ-ականները փակել են գյուղատնտեսության նախարարությունը՝գյուղում այնպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ են, որ գյուղացիները ստիպված են լքել իրենց գյուղերն ու աշխատանք գտնելու նպատակով մեկնել կամ քաղաքներ և մայրաքաղաք Երևան՝կամ արտագաղթել։ Սահմանամերձ գյուղերի դատարկումը՝ազգային անվտանգության սպառնալիք է և հարված է հայոց բանակի մարտունակությանը, առաջնագծին։

ՔՊ-ականների քայլերի արդյունքում գյուղացերիները հնարավորություն չունեն մշակել հողը՝ամեն ինչ թանկանում է, իսկ գյուղատնտեսական ապրանքները շուկայում դառնում են ոչ մրցունակ։
Այս ֆոնին գործող կառավարությունն ամեն ինչ անում է՝գնում է ցանկացած զիջման միայն թե բացվի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանը՝առանց հաշվարկելու բաց սահմանների վտանգը հայկական փոքր ու աղքատ տնտեսության համար։

Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքը կլանելու է հայկական շուկան և ոչնչացնի հայկական գյուղատնտեսությունը։ Դա հանգեցնելու է գյուղացիների ավելի մեծ արտագաղթին արտերկիր, իսկ ՀՀ-ում կապիտուլյանտ իշխանություններն Ալիևի պահանջով բնակեցնելու են թուրքերի և ադրբեջանցիների։

Հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գլորվում է անդունդը՝արտաքին պարտքի սպասարկումը շուտով դառնալու է անհնարին, իսկ դա հանգեցնելու է տնտեսության սնանկության։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն