Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը երրորդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի ՉԼ-ի հաղթող

Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող: Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը տեղի ունեցավ Ֆրանսիայի Լե Ման քաղաքում։ Իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբը հաղթեց Ղազախստանի «Կայրաթ» Ալմաթի թիմին (9:4): Իսպանական «Պալմա» ակումբը դարձավ առաջին ակումբը, որը երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների […]

Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: իշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ավելի վաղ քննվող գործի […]

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի […]

2025 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա համեմատ ապահովվել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը […]

50-ամյա տղամարդն այգի էր նետել հրազենը, ինչը նկատվել էր ոստիկանների կողմից. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի, դա իմ քաղաքական գնահատականն է․ Բագրատ Միկոյան

Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր  շպիոնի և թուրքական  գործակալի կարգավիճակ ունի, և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար: Այդ մասին News.am-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը թե  «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ ունի»։ «Էրդողանի գիրքը […]

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի […]

Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 5 զոհ

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը։ «Ըստ ականատեսների՝ հարձակվողները երկուսն են եղել՝ նրանք հարձակվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա, առևանգել ծառայողական մեքենան»,- նշել է աղբյուրը: Ինչպես հաղորդում է 112 թելեգրամյան ալիքը, անհայտ անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության վրա։ […]

Երևանում բախվել են 2 «BMW». դրանցից մեկը հայտնվել է փոսում

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկնրը հաջող մրցելույթներ են ունեցել, Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին […]

Իմ ելույթներում անդրադառնալու եմ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը․ Վիլեն Գաբրիելյան

Նախկին պատգամավոր Վիլեն Գաբիրելյանը գրում է․ Հարգելի՛ ընկերներ, Տեղեկացնում եմ, որ սույն թվականի մայիսի 5-6-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անունից մասնակցում եմ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթություն 2025» երկրորդ կոնֆերանսին։ Իմ ելույթներում անդրադառնալու եմ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։ Հարգանքով` «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյան

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով, այս մասին Aysor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հավելեցին կոմիտեից։

Թոշակն ավելի արագ պետք է աճի, քան նվազագույն պարենային գիծը. ինչու Հայաստանում նվազագույն թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից ավելի չէ. տնտեսագետ

2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35,600 դրամ (61,100-25,500)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «2025թ․-ին տարբերությունը կազմել է 39,800 դրամ (75,800-36,000)։ Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։ Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից […]

Իմպիչմենտ ներկայացնելու համար հիմքեր են պետք, այդ հիմքերն այսօր առկա չեն. Սեյրան Օհանյան

Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ եթե այդ հիմքերն առկա չեն, դա նշանակում է՝ նախօրոք գնալ ձախողման և դա հենց այն է, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին: «Հիշեցնեմ, որ իմպիչմենտի մասին […]

Սերգեյ Լավրովը կգա Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ ամենաբարձր մակարդակներով,  բայց մենք պատրաստվում ենք ՌԴ ԱԳՆ նախարարի այցին, Դաշնային խորհրդի ղեկավարի այցին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Եթե չեմ սխալվում, այցը հունիսի 5-6-ին է»,-հստակեցրեց Սիմոնյանը։

Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ է. Կրեմլ

Կրեմլում կարծում են, որ անհրաժեշտ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ պարոն Պուտինի գրաֆիկը չի ներառում մայիսին Սաուդյան Արաբիա այցը։ «Ժամանակացույցում նման ուղևորություն չկա: Բայց նման հանդիպումն ակնհայտորեն բոլորի շուրթերին է, և մենք […]

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ Հայտնում են Panorama.am-ից: Panorama.am-ին ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ […]

2026թ․ ընտրություններում Նիկոլի կառավարության վերարտադրությունը լինելու է երկիրն ամբողջովին թուրքական հարթակ դարձնելու և հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրա-իրավական գործընթացը բնութագրվում է որպես կոնստրուկտիվ անվստահության քվե։ Խորհրդարանական կառավարման ձևը բնութագրվում է նրանով, որ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար, և իր ստեղծման ու գոյատևման համար կախված է խորհրդարանի վստահությունից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: «Կառավարության կայունությունն […]

Ենթադրում եմ՝ վարչապետը կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին. Ալեն Սիմոնյան

Դա մեր հաղթանակն է, մենք 300 հազար զոհ ենք տվել և գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելուն, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Վերջերս տեղի ունեցավ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությունը, տեղափոխեցին Պանթեո։ Դա նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական օկուպացիայի դեմ  հայկական ընդվզում էր, հարգանքի տուրք էր […]

60-ամյա ուղևորը 30 հազար դրամ է տվել պարեկներից մեկին. նա ձերբակալվել է

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30 հազար ՀՀ […]

Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը (azatutyun.am)

Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը, գրում է azatutyun.am-ը։ Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին […]

Վարչապետի հանձնարարությամբ ուսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն

Առաջիկայում, վարչապետի առաջարկությամբ, թմրամիջոցների դեմ պայքարն ավելի մեծ թափ կստատնա. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը. ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ԱԺ-ում և այլ պետական հիմնարկներում կիրականացվեն թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ պատահականության սկզբունքով ստիպված կլինեն թեստավորվել։ Սա նույնպես […]

Մոսկվայում «ավտոխաբեբաները» 500-ից ավելի վթար են կազմակերպել՝ ապահովագրական ընկերություններից ստանալով ավելի քան 100 մլն ռուբլի

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբի ութ անդամների, որոնք մասնակցել են Մոսկվայի ճանապարհներին մեքենաների մասնակցությամբ խարդախություններին։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ 2021-2025թթ. ընթացքում «ավտոխաբեբաները» ավելի քան 500 վթար են կազմակերպել՝ ապահովագրական ընկերություններից ստանալով ավելի քան 100 միլիոն ռուբլի: Ստացված գումարը նրանք կիսել են իրար միջև: Հարուցվել է քրեական գործ:

Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել և համարում եմ, որ իհարկե, պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքին, չնայած ակնհայտ այդ  նպատակն իրականացնելուն և կարծում եմ, որ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում:  Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած […]

Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ դեմ տարվում է հիբրիդային պшտերազմ. Ալեն Սիմոնյան

Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև, ցավոք սրտի, […]

Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը

Ֆրանսիայի «Ձայնը» (The Voice TF) հեռուստանախագծում հաղթել են մարսելցի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը՝ համապատասխան գրառում անելով X-ում: Նշվում է, որ ելույթներից մեկում նրանք  կատարել են Évidemment երգը՝ դուդուկի  նվագակցությամբ, ինչը տպավորել է ժյուրիին և հանդիսատեսին:

Հայաստանը հաստատվել է որպես տարածաշրջանում ազատության օազիս. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում: «Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն զբաղեցրած Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել: Այն հաստատվում է որպես տարածաշրջանում ազատության օազիս: Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի իր էջում։

Երևանում «Mercedes ML»-ը Դավիթ Բեկի փողոցում գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավոորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները […]

Նոր Նորքի վարչակազմում տեղի ունեցած դեպքն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց. Սուրենյանց

Չէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց. — ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր- Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես՝ յուրայիններին […]

Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%. Ալեն Սիմոնյան

Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «2026 թվականին մոտ այս թվերը կարող է ավելի բարձր լինեն»,- նշել է նա: