Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկնրը հաջող մրցելույթներ են ունեցել, Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55կգ Վաղարշակ Քեյանը, 65կգ Ալիկ Կճոյանը,

75 կգ Սամվել Սիրամարգյանը, և

90 կգ Սարգիս Անդրեասյանը։

50կգ Վահրամ Դովլաթբեկյանը և

70կգ Արտյոմ Ստեփանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ

60 կգ Տիգրան Մակիչյանը,

70 կգ Արգիշտի Հակոբյանը,

80 կգ Ալբերտ Հարությունյանը և

85կգ Րաֆֆի Խաչատրյանը նվաճել են բրոնզ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն