Տեսուչը գնում ստուգում է այն ժամանակ, երբ դժբшխտ պատահարն արդեն տեղի է ունեցել. ինչ վիճակագրություն է շինհրապարակներում դժբшխտ պատահարներից

2024 թվականին տեսչական մարմնի վարույթներում 79 դեպքով  աճել է շինհրապարակներում դժբախտ պատահարների թիվը, որից 22-ը՝ մահվան ելքով, այնինչ 2023 թվականին 46 դեպք էր, որից 11-ն էր մահվան դեպք:  Այս մասին օրեր առաջ ասուլիսում հայտնել էր Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով՝ աշխատանքային  օրենսգրքով աշխատանքի վայրում […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում` մայիսի 6-ին, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մայիսի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 7-ին […]

24 ռուսական ընկերություն ցանկանում է մասնակցել «Ղարաբաղի վերականգնման» ծրագրերին. Բաքվում ՌԴ դեսպան

Քսանչորս ռուսական ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցել «Ղարաբաղի վերականգնման» ծրագրերին. այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: «Ես «Խանքենդիում» (օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ-Խմբ.) եմ եղել այնտեղ խաղաղապահների ներկայության ժամանակ, տեսել եմ քաղաքի և՛ հին, և՛ «ազատագրումից» (Ադրբեջանի կողմից քաղաքի օկուպացումը-Խմբ.) հետո արդեն վերականգնված հատվածը։ Մեր ԿԱՄԱԶ-ն առաջինն է սկսել այնտեղ աշխատանքը: […]

Օպերատիվության հետ խնդիր եղել է, բայց ՊՆ լրատվականն ամեն ինչ իրազեկում է․ փոխնախարար

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի և պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով եթե կրակոցներ լինում են, արձանագրվում են, անպայման իրազեկում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նա նշեց, որ եթե հաղորդագրություն չկա ուրեմն նման բան չկա: «Եղել են դեպքեր, երբ որ մի փոքր օպերատիվության խնդիր է եղել: Հիմա վստահաբար […]

Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու բեռնատարը

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Հայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի, ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում. Արմեն Աշոտյան

Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: […]

Այսօր քաղաքապետարանի ավագանու հերթական նիստում շատ լայն բացվեց Պանդորայի արկղը. բարև «բեսպրեդելի» երկիր Հայաստան. Կարեն Քոչարյան

Այսօր, քաղաքապետարանի ավագանու հերթական նիստում, շատ լայն բացվեց Պանդորայի արկղը: Բարև «բեսպրեդելի» երկիր Հայաստան: Այս մասին գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հիշեցնենք, որ այսօր  քաղաքապետարանի ավագանու հերթական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ,  ես դատավորի դեր չեմ ստանձնելու», իսկ Նոր Նորքի վարչակազմի ղեկավար Տիգրան […]

Երկու տարեկան Տիգրանին դեռ չեն գտել․ վարչական շրջանի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Երեկ  առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր են  տարածվել, որ 2 տարեկան  երեխա է  ընկել  Մարմարիկ գետը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Aysor.am-ի հետ […]

Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ «պապոմոբիլը» կվերածվի Գազայի երեխաների համար շարժական բուժկետի

Հանգուցյալ Հռոմի պապի Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ նրան պատկանած Mitsubishi «պապոմոբիլը» կվերածվի երեխաների համար շարժական բուժկետի ու կօգտագործվի Գազայի հատվածում, հայտնում է Tasnim-ը: Հանգուցյալ Պապի մեքենան կվերանորոգվի և այնպիսի հարմարություններ կունենա, որ բժիշկն ու բուժքույրը կկարողանան աշխատել դրանում: Ֆրանցիսկոսը մեքենան ստացել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից, երբ 2014-ին այցելել էր Բեթղեհեմ։

6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը. Մեսրոպ Առաքելյան

2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35,600 դրամ (61,100-25,500)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «2025թ․-ին տարբերությունը կազմել է 39,800 դրամ (75,800-36,000)։ Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։ Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից […]

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել 4 անշարժ գույք, 330 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ […]

Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքում ճեղքում իրականացնել

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքում ճեղքում իրականացնել, իսկ ՔՊ-ականները մարզերում մասնակցում են մանկապարտեզների բացմանը։ ՀՀ գործող իշխանությունները զբաղված են անձնական փիառով՝սկսել են 2026թ․-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, իսկ Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Սյունիքն ու բացել այսպես կոչված […]

ԵՄ ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ ՌԴ նախագահը չի պատասխանում նրանց զանգերին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիության ղեկավարները խնդրել են իրեն զանգահարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ լուծելու Ուկրաինայում հակամարտությունը, քանի որ ՌԴ նախագահը, իբր, չի պատասխանել նրանց զանգերին։ «Գիտեք, Եվրամիության ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ նա չի պատասխանի նրանց զանգերին»,- ասել է Թրամփը։ Այս շաբաթվա […]

Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին, ասվում է օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այն «տեղափոխվում է» Teams, որը թույլ կտա մուտք գործել Skype-ի մուտքային տվյալներով։ Skype-ից Teams-ին անցումը անվճար է օգտատերերի համար և չի պահանջում հաշվի մուտքագրման տվյալների փոփոխություն։ Skype-ի տվյալները օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը, «որպեսզի […]

Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 44-օրյայի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին․ Աբրահամյան

Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա և շատ արագ դասական համարվող մոտեցումներն […]

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:  Այս մասին հայտնում է ԲելՏԱ-ն։ Ակնկալվում է, որ այցը կներառի հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ վարչապետ Ալի Ասադովի հետ: Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։ Ալի Ասադովի հետ […]

TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով uադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու․ Տիգրան Ավինյան

TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ,  ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, […]

Գործող իշխանությունները հայաթափում են հայկական գյուղերը. Արսեն Վարդանյան

Այս կառավարությունն անլուրջ մոտեցում ունի հայ գյուղացու նկատմամբ։ Գյուղացին չունի աշխատանք, չի կարողանում մշակել հողը՝դրան զուգահեռ պետք է թանկ վճարի Երևան քաղաք հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։ Գործող իշխանությունները հայաթափում են հայկական գյուղերը՝դրանով նպաստելով թուրք-ադրբեջանական երկարաժամկետ շահերի կյանքի կոչմանը։ ՔՊ-ականները փակել են գյուղատնտեսության նախարարությունը՝գյուղում այնպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ են, […]

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է՝ նոր ասելիքով. Վահե Հովհաննիսյան

Իմպիչմենտի պրոցեսի շուրջ բանավեճը շատ ավելի խոր պրոբլեմ է ձևակերպում, քան՝ ստորագրություններ հավաքել-չհավաքելու դիլեման։ Այս խորհրդարանը վաղուց սպառված է, ինչն իրենով արդեն մեծ ռիսկ է, որովհետև այն իր գոյությունը չի դադարեցնում, բայց իշխանության այս որակի և արտաքին այս վտանգների պայմաններում դեռ մեկ տարի պետք է աշխատի։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե […]