Տեսուչը գնում ստուգում է այն ժամանակ, երբ դժբшխտ պատահարն արդեն տեղի է ունեցել. ինչ վիճակագրություն է շինհրապարակներում դժբшխտ պատահարներից

2024 թվականին տեսչական մարմնի վարույթներում 79 դեպքով  աճել է շինհրապարակներում դժբախտ պատահարների թիվը, որից 22-ը՝ մահվան ելքով, այնինչ 2023 թվականին 46 դեպք էր, որից 11-ն էր մահվան դեպք:  Այս մասին օրեր առաջ ասուլիսում հայտնել էր Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով՝ աշխատանքային  օրենսգրքով աշխատանքի վայրում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտավորությունը դրված է գործատուի վրա: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ՀՀ պարագայում մենք ժամանակակից ու ոչ բոլոր ոլորտներում ունենք առողջ և անվտանգ աշխատանքի պայմանների նորմեր և ստանդարտներ:

«Շատ դեպքերում վնասված են սարքերը, և գործատուն ինքն էլ չգիտի, որ նորմն ինչպես պետք է ապահովի: Համենայնդեպս այսօր դրանով առաջնորդվում են և՛ հանքարդյունաբերության, և՛ շինարարության ոլորտում, որտեղ համապատասխան սարքավումները համեմատաբար որոշ չափով ավելի նորացված են», -ասաց Մանասերյանը:

Նրա խոսքով, այստեղ մենք օրենսդրության բաց ունենք ու հաջորդ խնդիրն այն է, որ եթե գործատուն թերանում է առողջ ու անվտանգ հարաբերությունների հարցում, ապա տեսչական մարմինը չունի լիազորություն ցանկացած ժամանակ, ցանկացած օր մտնելու ցանկացացած կազմակերպություն և պլանային  ստուգումներ իրականացնի, երբ արդեն դեպքը լինում է. «Վարույթն իրականացվում է, տեսուչը գնում ստուգում է այնտեղ, տեսնում է՝ ինչ վիճակում է արդեն դժբախտ պատահարից հետո: Բայց դրանցից առաջ չի կարող գնալ ցանկացած ժամանակ, ցանկացած կազմակերպություն, պետք է դա լինի պլանային, կա մի խնդիր, որը մենք ունենք, դա տեսչական մարմնի լիազորությունների սակավության սահմանափակ լինելու հետ է կապված: Ոչ միայն գործատուն, այլև աշխատողներն էլ պետք է իրենց պատասխանատվությունը զգան, որովհետև մենք ունենք նաև այնպիսի կազմակերպություններ, որ ապահովված են առողջ և անվտանգ պայմաններով, բայց օրինակ աշխատողը սաղավարտը չի հագնում, հագուստը չի հագնում պաշտպանիչ պարաններով, թերի է կապում, այսինքն և՛ գործատուի, և՛ աշխատողի պատասխանատվությունն է, իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ով է մեղավոր, դուք չեք կարող ասել, թե ով է մեղավոր, քանի որ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, ինչ-որ հանգուցալուծում  չի եղել,  հարուցված վարույթների շրջանակում որևէ պատասխան դեռ պատրաստ չէ», -նշում է Մանասերյանը:

Նրա խոսքով՝ գործատուի պատասխանատվության շրջանակը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, և քրեական գործով կամ վարույթով. «Դա արդեն կախված է նրանից, թե  քննիչն ինչ կպահանջի, կամ դատախազությունն ինչ կպահանջի, ամեն գործ անհատական է, օրինակ նայած նրա, թե ինչ ծանրության է, կամ գործի ընթացքում ինչ հիվանդություն է ձեռք բերել: Դեպքերն առանձնահատուկ են. լինում են դեպքեր, երբ կերակրողին կորցրածին են փոխհատուցում անում: Եթե մարդն էլ մահանում է, միշտ էլ չի, որ գործատուի պատասխանատվությունն  ընկնում է մահացողի վրա», -եզրափակեց Մանասերյանը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի իր ասուլիսում Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հայտնել էր, որ դժբախտ դեպքերի պարագայում այսօրվա գործող տուգանքներ բավարար չեն։ Օրինակ, շինհրապարակում աշխատանքային պայմանները չեն պահպանվել ու դժբախտ դեպք է գրանցվել։ Պայմանները չպահպանելու համար տուգանքը կազմում է 130 հազար դրամ, ինչը կարծում է, որ բավարար չէ։ Նա նաև նշել էր, որ Տեսչական մարմինը նախաձեռնում է նաև գործընթաց, որ հնարավոր լինի ժամանակավոր կասեցնել տնտեսվարողի գործունեությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն