Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել և համարում եմ, որ իհարկե, պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքին, չնայած ակնհայտ այդ  նպատակն իրականացնելուն և կարծում եմ, որ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում:  Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին:

«Դա պետք  է իրենց որոշումը լինի և կարծում եմ՝ իրենք իրենց հայտարարությունն արել են, մնացածը քաղաքապետարանի և «Հանրապետություն» կուսակցության դաշտում են գտնվում»,- նշել է նա:

«Ես չեմ ուզում ընդհանրական որևիցե բաներ ասել և իրոք շատ դժվար է, այս իրավիճակում, երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ: Պետք է պետական պաշտոնյան ինքնատիրապետության զգացողություն ունենա, իսկ երբ որ չի ունենում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- ավելացրել է Սիմոնյանը:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան