ԱԺ ընդդիմությունն ու ՔՊ-ն բալանսավորում են միմյանց 

Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն: Այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակները գիտեն՝ այդ գործընթացը սկսելու համար պետք է 36 ձայն, իսկ հաջողությամբ ավարտի համար՝ նաև 54 պատգամավորների, այդ թվում՝ ՔՊ-ի ձայները։

Տպավորություն է ստեղծվում, որ ԱԺ ընդդիմությունը հետաքրքրված չէ գործող իշխանությունների հեռացմամբ, քանի որ ՔՊ-ն կատարում է ողջ «սև գործը»՝Արցախի հանձնում, սահմանազատում, Ալիևի բոլոր հակահայ պահանջների կատարում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, թե երբ է ավարտվելու այս «սև գործի» իրականացումն, որպեսզի հեշտությամբ գա իշխանության։

Եթե ընդդիմության հույսն այն է, որ ՀՀ քաղաքացիներն ի վերջո զզվելու են ՔՊ-ականներից և ոտքի են կանգնելու՝նրանք սխալվում են։ ՀՀ քաղաքացիները չտապալեցին գործող թրքամետ կառավարությանը, երբ նրանք հանձնեցին Արցախը։ ՀՀ քաղաքացիների քաղաքական պասիվության շնորհիվ է, որ ՔՊ-ականները մնում են իշխանության։

ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում ԱԺ ընդդիմությանը տեսնել իշխանության, քանի որ չեն ցանկանում վերադարձ նախկին բարքերին՝տնտեսական տեռորին և քաղաքական, իրավական բեսպրեդելին, արտոնյալների գոյությանը ՀՀ քաղաքական կյանքում։

ՔՊ-ի համար այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը շատ ձեռնտու է, քանի որ չի կարողանում տապալել այսքան թուլացած դիլետանտ իշխանական թիմին։ Թույլ ընդդիմության առկայության պայմաններում ՔՊ-ականներն ունեն բոլոր շանսերը 2026թ․-ին վերարտադրվելու։

ՀՀ քաղաքացիները ցանկանում են իշխանության տեսնել նոր քաղաքական դեմքերի, որոնք կապակցված չեն լինի ոչ ՔՊ-ական կլանի, ոչ նախկինների հետ։

Միայն քաղաքական դաշտի ռեստարտը թույլ կտա հասնել իշխանափոխության։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը